Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի հետ – Live News

Պոլսի (Ստամբուլ) հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի գլխավորած պատվիրակությունն Անկարայում հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայայի հետ։ Հայտնում է Ermenihaber.am-ը։  Հանդիպման ընթացքում քննարկվել են այն կանոնակարգերը, որոնք անհրաժեշտ են փոքրամասնությունների հիվանդանոցների հիմնադրամի խորհուրդների ընտրությունների անցկացման համար։ Մաշալյանը մտահոգություն է հայտնել դեռևս չկայացած հիվանդանոցային ընտրությունների վերաբերյալ և նշել, որ ցանկանում է, որ փոքրամասնությունները ներկայացված լինեն … Read more

Պոլսի հայոց պատրիարքը Թուրքիայի մշակույթի նախարարի հետ քննարկել է Սուրբ քառասուն մանկանց հայկական եկեղեցու վերականգնման նախագիծը

Ermenihaber/Agos. Պոլսի (Ստամբուլ) հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի գլխավորած պատվիրակությունն Անկարայում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյի հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Հաթայ նահանգի Իսքենդերուն շրջանի Սուրբ քառասուն մանկանց հայկական եկեղեցու վերականգնման նախագիծը։ Այն վնասվել էր 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած աղետաբեր երկրաշարժի հետևանքով։ Բացի այդ, տեղեկատվություն է տրամադրվել Դիարբեքիրի … Read more

«Եթե հայ-թուրքական հարաբերությունները շտկվեն, ամենամեծ ծանրությունը մեր ուսերից է դուրս գալու». Պոլսի Հայոց պատրիարք

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն։ Այս մասին Ստամբուլում Հայաստանից ժամանած լրագրողների հետ զրույցում ասաց Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ «Մեր համայնքն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Համայնքը ցանկանում է, որ հարաբերությունները սերտանան։ Սա նաև պետք է թեթևացնի մեր ուսերի վրա դրված բեռը։ Հայ-թուրքական հարաբերությունները վերջին 100 տարում այնքան լարված … Read more

Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները. Պատրիարք Մաշալյան

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքը ներկայացրել է Կ. Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի մամուլի ասուլիսը։ Հիմնական թեմաներից է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստամբուլյան այցի ընթացքում հայ համայնքի հետ հանդիպման, պատրիարքարանի փակ լինելու թեմաները և այդ առնչությամբ առաջացած արձագանքները։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ արքեպիսկոպոս Մաշալյանն ասել է, որ … Read more

Պոլսի պատրիարքարանը Փաշինյանին չի ընդունել, Սահակ արքեպիսկոպոսի հետ հանդիպում չի կայացել

Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոսի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպում չի կայացել։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել են  պոլսահայ համայնքի ներկայացուցիչներ։ «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի և պոլսահայ համայնքի անդամների միջև կայացած հանդիպմանը Հայ Առաքելական եկեղեցու Պոլսի պատրիարքարանը չի մասնակցել։ Ստամբուլից ստացված տեղեկությունների համաձայն՝ հայ համայնքի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանը գնացել է Սուրբ Հարության եկեղեցի, որը … Read more