ՃՏՊ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին․ կա տուժած

Մարտի 8-ին, ժամը 21։11-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Toyota» և «VAZ» մակնիշների … Read more

Երևանի Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին

Այսօր` մարտի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ երիտասարդ տղայի դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները Դավթաշենի կամրջի տակ բերանքսիվայր հայտնաբերել են տղայի դի։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է … Read more

Ավտովթար՝ Սևան-Երևան ավտոճանապարհին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։55-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 129 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Միշա Ն․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով բախվել է 48-ամյա Արման Կ․-ի վարած «Shacman» մակնիշի բեռնատարի հետնամասին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի … Read more

Կոտայքի մարզում բախվել են «Chevrolet»-ն ու «Nissan»-ը. կան տուժածներ

Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:40-ի սահմաններում Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհի 3.5 կմ հատվածում բախվել են «Nissan»-ն ու «Chevrolet»-ը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածների ինքնությունը։  

Արագածոտնի մարզում 69-ամյա վարորդը «Kia Sorento»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում

Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 47 կմ հատվածում Երևանի բնակիչ 69-ամյա Մուշեղ Մ․-ն իր վարած «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, գլխիվայր շրջվել և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդին և ուղևորին օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական … Read more

Դաղստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Դաղստանում միաժամանակ տեղի են ունեցել երկու երկրաշարժ՝ 2.8 և 4.7 մագնիտուդով։ Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ զոհեր և ավերածություններ չկան։ «Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Դաղստանի երկրաֆիզիկական ծառայության հերթապահ մասնագետից ստացվել է հաղորդագրություն, որ տեղի են ունեցել երկու սեյսմիկ իրադարձություններ՝ Ունցուկուլսկի շրջանում՝ 13 կմ խորությամբ՝ 2.8 մագնիտուդով, և  Խասավյուրտ շրջանում՝ 79 կմ խորությամբ՝ 4.7 մագնիտուդով», – … Read more

Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մարտի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի թիվ 44 և 46 շենքերի դալանում տղամարդու դի կա։ Ինչպես … Read more

Մխչյանում Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող «FAW» մակնիշի ավտոբուսը կողաշրջված հայտնվել է ջրատարում․ կա 4 վիրավոր

Մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մխչյան գյուղի վարչական տարածքում Երևան-Դվին թիվ 471 երթուղին սպասարկող «FAW» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված հայտնվել ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած ՀՀ … Read more

Իրանի օդային հարված է հասցնում Ադրբեջանին. Ալիևը սպառնում է «երկաթե բռունցքով»

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկության համաձայն, այսօր ցերեկը Նախիջևանի ինքանավությունը հարձակման է ենթարկվել Իրանի տարածքից: Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանի տարածքին հարվածներ են հասցվել անօդաչու սարքերի միջոցով: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Եթե հավատանք ադրբեջանական վարկածին, ապա ժամը մոտավորապես 12-ի հատվածում, Իրանի տարածքից արձակված 4 անօդաչու սարք Նախիջևանի տարածքում տարբեր օբյեկտներ … Read more

Հրդեհ Երևան քաղաքի Մուշավան թաղամասում

Մարտի 5-ին, ժամը 17:35-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի սկզբնամասում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակելի տնակում՝ մոտ 18 քմ․ կա տուժած։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։18-ին, մարվել՝ … Read more