Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։55-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 129 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Միշա Ն․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով բախվել է 48-ամյա Արման Կ․-ի վարած «Shacman» մակնիշի բեռնատարի հետնամասին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։