Արագածոտնի մարզում 69-ամյա վարորդը «Kia Sorento»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում

Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 47 կմ հատվածում Երևանի բնակիչ 69-ամյա Մուշեղ Մ․-ն իր վարած «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, գլխիվայր շրջվել և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդին և ուղևորին օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ովքեր հրաժարվել են հիվանդանոց գնալուց։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում: Պարեկային ծառայությունը պարզում է տեղում բուժօգնություն ստացած ուղևորի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։

Leave a Comment