Վթար Ազատավան գյուղում. կա զոհ – Tsayg

Ահազանգ է ստացվել, որ Ազատավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի Բարեկամության փողոցում VAZ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակա տան պարսպին․ վարորդը մահացել է: Փրկարարները հոսանքազրկել … Read more

Ազատավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ

Մարտի 10-ին, ժամը 14։30-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի Բարեկամության փողոցում «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակա տան պարսպին․ վարորդը մահացել … Read more

Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն

Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:00-ի սահմաններում Չաուշի փողոցից դեպի Սիլիկյան թաղամաս տանող՝ ժողովրդին հայտնի շրջանաձև «կալցևոյում» բախվել են «Mercedes» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով փաստաթղթեր են կազմվում, պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։  

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 9-10-ը

Բացահայտվել է 135 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 43 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ խարդախության, 11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու, 6-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, 5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, զենք-զինամթերքի … Read more

Քարաթափում Կարբիի ձորում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Մարտի 9-ին, ժամը 15։04-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կարբիի ձորում տեղի է ունեցել քարաթափում։ Դեպք վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը: Պարզվել է, որ ձորում տարբեր մեծության ժայռաբեկորներ (մոտ 150 խմ) են թափվել։

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 599 դեպք. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Մարտի 2-8-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 599 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 86, փլուզման՝ 2, պայթյունի, դարափուլի, առատ ձյան, որոնողափրկարարական, օձի նկատման՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման, քարաթափման, ձնաբքի՝ 3-ական, մերկասառույցի՝ 12, թունավորման՝ 10, ինքնասպանության փորձի՝ 9, կեղծ ահազանգի՝ 13, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 42, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 191, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 15, հրդեհի … Read more

Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ բանակցությունների հնարավորության վերաբերյալ հարցին

Քանի դեռ շարունակվում է Իրանի դեմ ռազմական ագրեսիան, Իրանի պատասխան միջոցառումներից բացի տեղին չէ խոսել որևէ այլ բանի մասին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով հրադադարի բանակցությունները։ «Ռազմական ագրեսիան շարունակվում է։ Ներկա պայմաններում պաշտպանության հետ կապ չունեցող ցանկացած այլ բանի մասին խոսելը լիովին անտեղի է», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ:

Թուրքիայի ափերի մոտ անօրինական միգրանտներ տեղափոխող նավակ է խորտակվել

Թուրքիայի Անթալիա նահանգի ափերի մոտ երկուշաբթի օրը անօրինական միգրանտներ տեղափոխող նավակ է խորտակվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, հայտնել են նահանգային իշխանությունները։ «Մոսկովյան ժամանակով առավոտյան ժամը 6:00-ին Դեմրե շրջանի ափերի մոտ նկատվել է Աֆղանստանից անօրինական միգրանտներ, այդ թվում՝ երեխաներ և կանայք տեղափոխող նավակ։ Ափային պահպանությունը փորձել է կանգնեցնել նավակը, սակայն փախչելու փորձի ժամանակ … Read more

Երևանում բախվել են «Chevrolet»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա տուժած

Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:20-ի սահմաններում Արցախի և Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և տուժածի ինքնությունը։

Անցած 3 օրում գրանցվել է 30 ավտովթար․ 39 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 268 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝59 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,21-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության,18 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու,15 դեպք՝ խարդախության,13 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,11-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խուլգանության,9 դեպք՝ սառը զենք կրելու,6-ական դեպք՝ … Read more