Դաղստանում միաժամանակ տեղի են ունեցել երկու երկրաշարժ՝ 2.8 և 4.7 մագնիտուդով։ Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ զոհեր և ավերածություններ չկան։
«Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Դաղստանի երկրաֆիզիկական ծառայության հերթապահ մասնագետից ստացվել է հաղորդագրություն, որ տեղի են ունեցել երկու սեյսմիկ իրադարձություններ՝ Ունցուկուլսկի շրջանում՝ 13 կմ խորությամբ՝ 2.8 մագնիտուդով, և Խասավյուրտ շրջանում՝ 79 կմ խորությամբ՝ 4.7 մագնիտուդով», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարության տվյալներով՝ երկրաշարժերի հետևանքով ոչ ոք չի տուժել, և վնասներ չկան։
«Սոցիալական և մշակութային հաստատությունները գործում են սովորականի պես։