Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Դիլիջան-Վանաձոր ճանապարհին. կան տուժածներ

Այսօր՝ մարտի 5-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11:50-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes», «Nissan», «Ford», 2 «Opel» և «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական … Read more

Հրդեհ Երևան քաղաքի Կատովսկու փողոցում

Մարտի 4-ին, ժամը 10։51-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կատովսկու փողոցում գտնվող տներից մեկի տանիքում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության … Read more

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած

Մարտի 4-ին ժամը 06։53-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբր։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «Dodge», «GAZelle» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները։ … Read more

Ինչո՞ւ Իրանը չի հարվածում Թուրքիայի տարածքում գործող ամերիկյան Ինջիրլիք ռազմաբազային

Թուրքիան Իրանի միակ հարևանն է, որը ՆԱՏՕ-ի անդամ է: Ու տարօրինակ է, որ Թուրքիան նաև Իրանի այն բացառիկ հարևաններից է, որին հաջողվել է խուսափել Իրանի հարվածներից: Միթե՞ կարող ենք հավատալ, որ ամերիկացիները չեն օգտագործել Իրանի դեմ Թուրքիայի տարածքում իրենց ունեցած ռազմական բազաները: Թեմայի շուրջ՝ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Երեկ տեղեկություն տարածվեց և … Read more

Իրանի շուրջ լարվածություն․ ուժերի վերադասավորում Մերձավոր Արևելքում

Իրանի շուրջ զարգացումները շարունակում են լարված պահել տարածաշրջանը: Արաբական երկրները վերաիմաստավորում են իրենց քաղաքական հաշվարկները: Արդյո՞ք Իրանի շուրջ ընթացող գործընթացները կարելի է գնահատել որպես համակարգային փոփոխություն տարածաշրջանում, թե՞ սա դեռ սահմանափակ լարվածության փուլ է։ Ո՞րն է այս պահին Իրանի հիմնական ռազմաքաղաքական նպատակը։ Այս ու այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը; Հարցազրույցն … Read more

Դուբայում ապրող մեր հայրենակցուհին «Հորիզոնին» մանրամասներ է հայտնել

Ի՞նչ իրավիճակ է Դուբայում. արդյո՞ք Իրանի հարվածներից հետո վերականգնվել է կյանքի բնականոն ռիթմը, գործո՞ւմ են արդյոք օդանավակայանները. Դուբայում ապրող մեր հայրենակցուհի Լիլիթ Մելքոնյանը «Հորիզոնին» մանրամասներ է փոխանցել: Մանրամասները՝ տեսանյութում:

Իրանի պատասխան հարվածները ո՞ր երկրներն են ընդգրկել

ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում Իրանի պատասխան հարվածները ուղղվեցին ոչ միայն անմիջական հակառակորդների, այլև Իրանի հարևան 11 պետությունների տարածքների և այնտեղ տեղակայված ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Մերձավոր Արևելքում ինչպիսի՞ իրավիճակ է ստեղծվել: Ավելին՝ ռեպորտաժում:

Հայկական համայնքներում Իրանի հարվածներից զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան

Իրանի ենթադրյալ հարվածների ներքո գտնվող վտանգավոր բոլոր գոտիներում, հայկական համայնքներում ապրողների շրջանում զոհերի և վիրավորների մասին ժամը 17:00-ի դրությամբ տեղեկություններ չկան. այս մասին Հորիզոնին հայտնել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Մանրամասները՝ տեսանյութում:

Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Այսօր՝ մարտի 3-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Ռաֆիկ Ս.-ն իր վարած «ՎԱԶ 21703» մակնիշի ավտոմեքենայով Մայակովսկի-Ձորաղբյուր ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է քարերին ու հողաթմբերին և գլխիվայր հայտնվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող բետոնե էլեկտրասյան մոտ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ … Read more

Սոչիի շրջանում 4.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Սոչիի շրջանում 4.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել 35 կիլոմետր խորության վրա, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ըստ հաղորդագրության՝ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սոչիից 32 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: