Փրկարարների համապատասխան գործողությունների արդյունքում կողաշրջված մեքենան ուղղվել է

Օգոստոսի 12-ի ժամը 18․14-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում՝ Աղվան-Տաթև ճանապարհին, ճանապարհատրանսպորտային պատարար է տեղի ունեցել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանի հենակետի մարտական հաշվարկը։ Պարզվել է՝ նշված հատվածում կողաշրջվել է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան։ Հրշեջ-փրկարարների համապատասխան գործողությունների արդյունքում … Read more

Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրավոր

Oգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 127 կմ հատվածում, «Բոմբ» ակումբի մոտ «Honda» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 1 հոգի՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին … Read more

Զիմբաբվեի ջրամբարում լաստանավի կործանումից հետո փրկվել է ավելի քան 75 ուղևոր

Զիմբաբվեի Կարիբա լճում ուղևորատար լաստանավի կործանումից հետո առնվազն 77 մարդ փրկվել է։ Այս մասին հայտնել է The Herald թերթը։ Խորտակված նավի ուղևորների ընդհանուր թիվը դեռևս հաստատված չէ, քանի որ տոմսերով մեծահասակներից բացի՝ նավ են թողել նաև ծնողների ուղեկցությամբ երեխաների, որոնք տոմս չեն ունեցել։ Նախնական տվյալներով՝ լաստանավը շրջվել է ուժեղ քամու և ջրի ալեկոծության հետևանքով՝ ջրամբարի … Read more

Թուրքիայում կործանվել է ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է հանրապետության հյուսիս-արևմուտքում գտնվող Յալովա նահանգում։ Զոհեր չկան։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ «Յալովա նահանգում ուսումնական թռիչքի ժամանակ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը կործանվել է։ Օդաչուն կատապուլտավել է, զոհեր չկան», — ասվում է հաղորդագրությունում։  

Ազատության պողոտա և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Tiida»-ն և «Ford» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան․ կա վիրավոր

Օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։55-ի սահմաններում Ազատության պողոտա և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 56-ամյա Կարեն Ա․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և 47-ամյա Արման Բ․-ի վարած «Ford» մակնիշի շտապօգնության ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Կարեն Ա․-ի ուղևոր, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 39-ամյա Էմիլլիա Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է … Read more

Հրշեջ-փրկարարները մարել են մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Օգոստոսի 12-ին` ժամը 06։27-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ հարկի բնակարաններից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։14-ին, մարվել՝ … Read more

Փրկարարների լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքների շնորհիվ մոլորված 12 քաղաքացիները հայտնաբերվել են

Օգոստոսի 11-ին՝ ժամը 22։32-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձիթհանից սարից վերադառնալու ճանապարհին 12 հոգուց բաղկացած խումբը մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին և ուղեկցել անվտանգ տարածք։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է

Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 169-ի, հաղորդում է տեղական «Blue Radio» ռադիոկայանը։ Մահացածների մեծ մասը Կալի և Պերեյրա քաղաքների բնակիչներ էին։ Օգոստոսի 10-ի առավոտյան երկրում տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Բոգոտայից 400 կմ արևմուտք գտնվող Սան Խոսե դել Պալմար քաղաքի մոտակայքում: Կոլումբիայի երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժը վերջին … Read more

Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 111-ի. երկրում արտակարգ դրություն է հայտարարվել

Կոլումբիայի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 111-ի։ Այս մասին հայտնել է հարավամերիկյան երկրի նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան։ «Ժամը 12:30-ի դրությամբ կա 111 զոհ և 87 վիրավոր։ Վնասվել է 1 575 բնակելի շենք, ամբողջությամբ ավերվել է 37-ը, իսկ 61 շենք փլուզվել է»,— ժողովրդին ուղղված ուղերձում ասել է պետության ղեկավարը։ Իսկ Կոլումբիայի … Read more

Սելավ Վայոց ձորում․ ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով

Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։43-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք․ ավտոճանապարհը փակվել է։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ հորդառատ անձրևի հետևանքով Շատին-Հերմոն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին առաջացել է սելավ, ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով (մոտ … Read more