Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է հանրապետության հյուսիս-արևմուտքում գտնվող Յալովա նահանգում։ Զոհեր չկան։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
«Յալովա նահանգում ուսումնական թռիչքի ժամանակ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը կործանվել է։ Օդաչուն կատապուլտավել է, զոհեր չկան», — ասվում է հաղորդագրությունում։