Կոլումբիայի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 111-ի։ Այս մասին հայտնել է հարավամերիկյան երկրի նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան։
«Ժամը 12:30-ի դրությամբ կա 111 զոհ և 87 վիրավոր։ Վնասվել է 1 575 բնակելի շենք, ամբողջությամբ ավերվել է 37-ը, իսկ 61 շենք փլուզվել է»,— ժողովրդին ուղղված ուղերձում ասել է պետության ղեկավարը։
Իսկ Կոլումբիայի կառավարությունը ավերիչ երկրաշարժի կապակցությամբ հայտարարել է ազգային մասշտաբի արտակարգ դրության ռեժիմ։ Համապատասխան որոշումը կայացրել է հանրապետության նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան։
Աղետների ռիսկերի կառավարման ազգային վարչությունից (UNGRD) հայտնել են, որ որոշումը միաձայն աջակցություն է ստացել կառավարության արտահերթ նիստի արդյունքներով, որին մասնակցել են պետության ղեկավարը և նախարարների կաբինետը։