Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է

Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 169-ի, հաղորդում է տեղական «Blue Radio» ռադիոկայանը։

Մահացածների մեծ մասը Կալի և Պերեյրա քաղաքների բնակիչներ էին։

Օգոստոսի 10-ի առավոտյան երկրում տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Բոգոտայից 400 կմ արևմուտք գտնվող Սան Խոսե դել Պալմար քաղաքի մոտակայքում: Կոլումբիայի երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժը վերջին տասը տարիների ընթացքում ամենաուժեղն էր:

Leave a Comment