Զիմբաբվեի Կարիբա լճում ուղևորատար լաստանավի կործանումից հետո առնվազն 77 մարդ փրկվել է։ Այս մասին հայտնել է The Herald թերթը։
Խորտակված նավի ուղևորների ընդհանուր թիվը դեռևս հաստատված չէ, քանի որ տոմսերով մեծահասակներից բացի՝ նավ են թողել նաև ծնողների ուղեկցությամբ երեխաների, որոնք տոմս չեն ունեցել։
Նախնական տվյալներով՝ լաստանավը շրջվել է ուժեղ քամու և ջրի ալեկոծության հետևանքով՝ ջրամբարի այն հատվածում, որտեղ խորությունը գերազանցում է 50 մետրը։
Մինչ այժմ հայտնաբերվել է 44 մարդու մարմին։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ լաստանավում կարող էր գտնվել ավելի քան 160 մարդ։