Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրավոր

Oգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 127 կմ հատվածում, «Բոմբ» ակումբի մոտ «Honda» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 1 հոգի՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով 5 վիրավորներից 4-ը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։

Leave a Comment