Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «Rox»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավոր

Օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Շահումյան գյուղի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «Յուվայի» կամրջի վրա, բախվել են «Rox» մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կոտրել է կամրջի երկաթե ճաղավանդակը ու բարեբախտաբար 10 մետր բարձրությունից «Նիվա»-ն չի ընկել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 … Read more

Բեկնազարյան փողոցում բախվել են «Toyota Camry»-ն և «Chevrolet»-ը․ կան վիրավորներ

Օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։15-ի սահմաններում Բեկնազարյան փողոցից դեպի Մազմանյան փողոց տանող շրջանաձև խաչմերուկում  բախվել են Երևանի բնակիչ 24-ամյա Արամ Ա.-ի վարած «Toyota Camry» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Էդգար Թ.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 2 հոգի … Read more

Փրկարարներն օգնության են հասել վիրավոր արծվին, ապա վերադարձրել հարազատ միջավայր

Օգոստոսի 13-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Մեսրոպ Մաշտոցի փողոցի բնակիչներից մեկի այգում վիրավոր արծիվ կա։ Նշված հասցե է մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները վիրավոր արծվին տեղափոխել են անվտանգ վայր, խնամել, այնուհետև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի գործընկերների հետ վերադարձրել են հարազատ միջավայր։ … Read more

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը

Oգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի 4/2 հասցեի դիմաց, ժողովրդին հայտնի «Կրկեսի» խաչմերուկում, ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և փակել է ճանապարհի 3 երթևեկելի գոտիները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ծառի տապալման հետևանքով … Read more

Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում. վնասվել են ավտոմեքենաներ

Օգոստոսի 14-ին՝ ժամը 20։46-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում փլուզվել են շինարարական կառուցատարրերն, ընկել երթևեկելի հատված և մայթին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության օպերատիվ խմբեր։ Ըստ նախնական տվյալների՝ տուժած անձինք չկան․ վնասվել է 4 ավտոմեքենա։

Մահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզում

Օգոստոսի 12-ին վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 62-ամյա Ֆարող Ա.-ն իր վարած «Budsun» մակնիշի կցորդիչով բեռնատարով վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի բնակիչ՝ 92-ամյա Ժորա Բ.-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է։ … Read more

Փրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգը

Օգոստոսի 14-ին՝ ժամը 10։17-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցում գտնվող հիմնական դպրոցի պատի երեսպատման սալիկները պոկվել և կախված են․ առկա է թափվելու վտանգ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն ապամոնտաժել են վտանգավոր քարե կառուցատարրերը՝ մոտ 10 գմ։

Մեծ Բրիտանիայում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 11 մարդ է տուժել

Անգլիայի Արևելյան Սասեքս կոմսությունում՝ Լյուիս քաղաքի մոտ, գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 11 մարդ տուժել է։ Այս մասին հայտնել է Անգլիայի հարավարևելյան ափի շտապօգնության ծառայությունը։ «Այս փուլում կարող ենք հաստատել, որ երկու պացիենտ լուրջ վնասվածքներ է ստացել։ Եվս ինը պացիենտ ավելի թեթև վնասվածքներ են ստացել։ Պացիենտները զննվել են, նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում։ … Read more

Skai․ Հունաստանի Կասանդրա թերակղզում ուժեղ հրդեհ է բռնկվել

Հունաստանի հյուսիսում՝ Կասանդրա թերակղզու Սիվիրի բնակավայրում, ուժեղ անտառային հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է Skai հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Կասանդրայում բռնկված հրդեհը մարում է 155 հրշեջ՝ 57 մեքենայով, ինչպես նաև 9 ինքնաթիռ և 7 ուղղաթիռ։ Հրդեհի ճակատը ձգվում է մի քանի կիլոմետր։ Տեղական լողափերից, ինչպես նաև որոշ բնակավայրերից ավելի քան 347 մարդ հրշեջ ծառայության նավակներով … Read more

ANSA․ Իտալիայում զինամթերքի արտադրության ձեռնարկությունում պայթյուն է տեղի ունեցել

Հռոմի մերձակայքում պայթյուն է տեղի ունեցել միջին և խոշոր տրամաչափի զինամթերք արտադրող ձեռնարկությունում։ Ինչպես հաղորդում է ANSA գործակալությունը, խոսքը նախկին Sammel Difesa գործարանի մասին է, որը պատկանում է ֆրանս-գերմանական KNDS խմբի կազմում ընդգրկված KNDS Ammo Italy ընկերությանը։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջների մի քանի խմբեր, սակայն հրդեհի մարումը դեռևս բարդ է։ Նախնական տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով … Read more