Կոռուպցիայի դեմ պայքարը իրավական կամ քաղաքական խնդիր չէ, այլ մեր պետության ապագայի հարց. Վահե Մկրտչյան

Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Վահե Մկրտչյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրական, մասնագիտական եւ աշխատանքային տվյալները ներկայացրել է Մրցութային խորհրդի անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Թեկնածու Վահե Մկրտչյանի գնահատմամբ կոռուպցիայի դեմ պայքարը իրավական կամ քաղաքական խնդիր չէ, այլ ազգային անվտանգության, … Read more

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Վիեննա – Live News

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Վիեննա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Միրզոյանը մասնակցել է ԵԱՀԿ 32-րդ նախարարական համաժողովի պաշտոնական բացմանը։

Նոր փաստաթուղթը սահմանում է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր և հավակնոտ նպատակներ, այդ թվում՝ անվտանգության, կիբերանվտանգության և տնտեսական ոլորտներում. Վահան Կոստանյան

Դեկտեմբերի 3-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և բանախոսել է Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված «Արևելյան գործընկերության քաղաքականությունը 2027թ. անդին. նոր թափ հաղորդելով Արևելյան գործընկերությանը» խորագրով պանելային քննարկմանը: Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը՝ ներկայացնելով «Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը: Վահան Կոստանյանը նշել … Read more

ՀՀ-ն ու ԵՄ-ն շեշտել են մայիսին կայանալիք Հայաստան-ԵՄ գագաթաժողովի կարևորությունը՝ որպես երկկողմ գործընկերության հետագա ամրապնդման ևս մեկ ձեռքբերում

ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հայտարարություն Գործընկերության խորհուրդն ընդգծել է ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա նշանակալի պահը, վերահաստատել է ընդհանուր արժեքները և ընդունել նոր՝ «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը»՝ սահմանելով համագործակցության հավակնոտ առաջնահերթություններ և նշանավորելով երկկողմ հարաբերությունների խորացման ու զարգացման կարևոր փուլ։ Երկու կողմերը նշել են 2026 թվականի մայիսին կայանալիք Հայաստան-ԵՄ գագաթաժողովի կարևորությունը՝ որպես երկկողմ … Read more

Խաղաղությունը պարզապես պատերազմի բացակայությունը չէ։ Այն երկխոսություն է և վստահություն կառուցելու համբերատարություն. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի գագաթաժողովի բացմանը Ձերդ գերազանցություններ, հարգելի՛ գործընկերներ, Քաղաքացիական հասարակության հարգելի՛ ներկայացուցիչներ, Ինձ համար մեծ պատիվ է կրկին ելույթ ունենալ այս հարթակում: Երկու տարի առաջ այս նույն հարթակում ելույթիս ժամանակ Հարավային Կովկասը տարածաշրջան էր, որը բնութագրվում էր անորոշությամբ և անվտանգության բացակայությամբ։ Մենք խոսում էինք խաղաղության մասին … Read more

Կարևորվել է էներգակիրների ոլորտում փոխշահավետ համագործակցության հնարավորությունների ուսումնասիրումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային՝ ԱՄԷ Ազգային տոնի կապակցությամբ։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և ԱՄԷ բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առիթով՝ բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված սերտ ու վստահելի համագործակցությունը։ «Ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտնել իմ հիացմունքն այն ձեռքբերումների և հաջողությունների առիթով, … Read more

Քի Վեսթը դավադրություն էր, որի համատեքստում տեղի է ունեցել «Հոկտեմբերի 27» ·

Քի Վեսթի փաստաթուղթ ՀՀ կառավարության տիրապետության ներքո չկա, որովհետև դա նույնիսկ բանակցային լիարժեք փաստաթուղթ չի եղել: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Ագնեսա Խամոյանի այն հարցին, թե ինչու չի հրապարակվել այդ փաստաթուղթը. «Դա եղել է դավադրություն, և դա է պատճառը, որ այդ համատեքստում տեղի են ունեցել «Հոկտեմբերի 27» և … Read more

Ձկնաբուծարանի անվան տակ Եղեգնուտում իրականացվում էր ապօրինի արդյունահանում․ 5 անձ ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի տարածքում նույն գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը, ունենալով միայն ձկնաբուծարան կառուցելու թույլտվություն և չունենալով ընդերքօգտագործման իրավունք, իրականացնում է ավազակոպճագլաքարային խառնուրդի արդյունահանում։ Ստուգմամբ պարզվեց նաև, որ 36-ամյա տղամարդը խառնուրդը վաճառում է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության, որն էլ խառնուրդը … Read more

Նախաձեռնության ընդունման դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը լրացուցիչ գործառույթ կստանա, որով կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրություն կիրականացնի օրենքով նշված շրջանակի կազմակերպություններում

Նախագծով առաջարկվում է կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ ներդնել հանրային իշխանության մարմիններում, առողջապահության, սոցիալական, շրջակա միջավայրի պահպանության, փորձագիտության, կառուցապատման կամ ներդրումային ծրագրերի ապահովման բնագավառներում գործունեություն իրականացնող կամ վերջին երեք տարվա ընթացքում պետական բյուջեից սուբսիդիաներ կամ դրամաշնորհներ ստացած պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում, պետության կողմից հիմնադրված հիմնադրամներում, հիսուն տոկոս եւ ավելի պետական կամ համայնքի կամ պետական … Read more

Տարակերպ մեկնաբանման դաշտ է ստեղծվել, թե հայտարարագիր ՊԵԿ չներկայացնելու կամ կեղծ տվյալների դեպքում կարո՞ղ է գործել նախատեսված քրեական պատասխանատվությունը. օրենսգրքի որոշ դրույթներ հստակեցվում են 

Նախագծով փոփոխություններ են առաջարկվում Քրեական օրենսգրքի 443-րդ եւ 444-րդ հոդվածներում: Նշված հոդվածները վերաբերում են ապօրինի հարստացմանը եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելուն, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելուն կամ հայտարարագիր չներկայացնելուն: Փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է ֆիզիկական անձանց տարեկան հայտարարագրման ինստիտուտի ներդրմամբ. առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության քրեական … Read more