Ընտրություններին մասնակցելու նպատակով Սամվել Կարապետյանին տրված ՀՀ անձնագիրը վերադարձվել է դատարանին

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը:  Փաստաբան Ռուբեն Հակոբյանը դատարանին վերադարձրեց Սամվել Կարապետյանի՝ Հայաստանի Հանրապետության անձնագիրը, որը տրվել էր ընտրություններին մասնակցելու նպատակով:

«Ուժեղ Հայաստան» դաշինքի «Միավորված հայեր» կուսակցության 31 թեկնածուներ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել

«Միավորված հայեր» կուսակցության ցուցակով «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված բոլոր 31 պատգամավորի թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԿԸՀ: Այս մասին գրել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։ «Սիրելի հայրենակիցներ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության գործընկեր «Միավորված հայեր» կուսակցության ցուցակով «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված բոլոր 31 պատգամավորների թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ են … Read more

Անցողիկ տեղերում չհայտնված անձանց ներուժը կօգտագործվի կուսակցաշինության աշխատանքներում

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, թիմային քննարկումների արդյունքում կայացված որոշմամբ իրենց ներուժը կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում: Հենց այս ճանապարհով նաև Դաշինքը պաշտպանում է իր այն անդամներին, որոնք անցողիկ տեղ չեն զբաղեցնում` նվազեցնելով վերջիններիս նկատմամբ իշխանական հնարավոր նոր ճնշումների ռիսկերը:

«Ուժեղ Հայաստան» դաշինքը պարզաբանել է ընտրական ցուցակից բազմաթիվ թեկնածուների ինքնաբացարկի պատճառները

Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, թիմային քննարկումների արդյունքում կայացված որոշմամբ իրենց ներուժը կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում: Հենց այս ճանապարհով նաև Դաշինքը պաշտպանում է իր այն անդամներին, որոնք անցողիկ տեղ չեն զբաղեցնում` նվազեցնելով վերջիններիս նկատմամբ իշխանական հնարավոր նոր ճնշումների ռիսկերը: Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքը: Հիշեցնենք՝ երեկ ԿԸՀ-ն տեղեկացրել է, … Read more

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակում ընդգրկված 106 պատգամավորի թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. ԿԸՀ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 8-ի հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված թվով 106 թեկնածուների գրանցումները։ Դիմումներն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ են եղել։

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորի թեկնածուների գրանցումները

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 8-ի հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված թվով 106 թեկնածուների գրանցումները։ Դիմումներն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ են եղել։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից: Կից՝ ինքնաբացարկ ներկայացրած անձանց տվյալները «Ուժեղ Հայաստան» դաշինքի  ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ՝ Դավիթ Յուրիկի Դավթյանի (40-րդ հերթական համար), Իսկուհի Աշոտի Արշակյանի (45-րդ հերթական համար), Վահան Հարությունի Հովհաննիսյանի (64-րդ հերթական համար), Գոռ Վարդանի Ղազարյանի (70-րդ հերթական համար), Հասմիկ Գեղամի Ամիրզադյանի (93-րդ հերթական համար), Էդգար Համլետի Սարգսյանի (94-րդ հերթական համար), … Read more

ԿԸՀ-ն չի քննի Գագիկ Ծառուկյանի և «Ուժեղ Հայաստան»-ի անդամների գործով միջնորդությունները

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո ՀՀ գլխավոր դատախազությունից ստացել էր պատգամավորի թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, որոշների դեպքում էլ՝ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություններ։ Այդ միջնորդությունները ԿԸՀ-ն չէր քննել աշխատանքային ծանրաբեռնվածության՝ ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկման հանգամանքով պայմանավորված։ Հանձնաժողովը հուլիսի 8-ի հերթական նիստում որոշել է դրանք վերադարձնել ՀՀ գլխավոր … Read more

«Մեր շարքերը շարունակում են մնալ հաստատուն». Արեգա Հովսեփյան․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ուժեղ Հայաստանի նկատմամբ ամենազանգվածային բռնաճնշումներն են տեղի ունենում Նիկոլ կեղծարարի կողմից, բայց մեր շարքերը շարունակում են մնալ հաստատուն: Մենք թիմ ենք, որն այսօր կրիստալիզացման փուլում է, իսկ դեռ ձևավորման շրջանում միանգամից մտավ խելահեղ հորձանուտի մեջ , որը կոչվեց «նախընտրական պայքար»: Մենք թիմ … Read more

Ավարտվել է «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու գործի քննությունը․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Ա.-ն հանդիսանալով «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձ և գտնվելով 25/20 ընտրատեղամասի բակում, գործելով ընտրողների կողմից իրենց ընտրական իրավունքն ազատ և անկախ իրականացնելու գործընթացին միջամտելու, նրանց կամարտահայտության վրա ներգործելու ուղղակի դիտավորությամբ, հունիսի 7-ին ընտրատեղամաս ժամանած ընտրողներին … Read more

Որ գնաց Ռուսաստան, ի՞նչ ասացին, «դու մեր Նիկոլայն ե՞ս»․ Սամվել Կարապետյան

  «Այս իշխանմության օրոք, վստահ եմ, ներդրումներ չեն լինելու»,- իր նկատմամբ շինծու քրգործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Նա անդարադարձավ պայքարի հետագա ընթացքին, ընդդիմության պայքարին և մի շարք այլ հարցերի։ Մանրամասն՝ տեսանյութում։