ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորի թեկնածուների գրանցումները

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 8-ի հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված թվով 106 թեկնածուների գրանցումները։ Դիմումներն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ են եղել։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից: Կից՝ ինքնաբացարկ ներկայացրած անձանց տվյալները «Ուժեղ Հայաստան» դաշինքի  ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ՝ Դավիթ Յուրիկի Դավթյանի (40-րդ հերթական համար), Իսկուհի Աշոտի Արշակյանի (45-րդ հերթական համար), Վահան Հարությունի Հովհաննիսյանի (64-րդ հերթական համար), Գոռ Վարդանի Ղազարյանի (70-րդ հերթական համար), Հասմիկ Գեղամի Ամիրզադյանի (93-րդ հերթական համար), Էդգար Համլետի Սարգսյանի (94-րդ հերթական համար), … Read more