«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակում ընդգրկված 106 պատգամավորի թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. ԿԸՀ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 8-ի հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված թվով 106 թեկնածուների գրանցումները։ Դիմումներն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ են եղել։

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորի թեկնածուների գրանցումները

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 8-ի հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված թվով 106 թեկնածուների գրանցումները։ Դիմումներն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ են եղել։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից: Կից՝ ինքնաբացարկ ներկայացրած անձանց տվյալները «Ուժեղ Հայաստան» դաշինքի  ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ՝ Դավիթ Յուրիկի Դավթյանի (40-րդ հերթական համար), Իսկուհի Աշոտի Արշակյանի (45-րդ հերթական համար), Վահան Հարությունի Հովհաննիսյանի (64-րդ հերթական համար), Գոռ Վարդանի Ղազարյանի (70-րդ հերթական համար), Հասմիկ Գեղամի Ամիրզադյանի (93-րդ հերթական համար), Էդգար Համլետի Սարգսյանի (94-րդ հերթական համար), … Read more

ԿԸՀ-ն չի քննի Գագիկ Ծառուկյանի և «Ուժեղ Հայաստան»-ի անդամների գործով միջնորդությունները

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո ՀՀ գլխավոր դատախազությունից ստացել էր պատգամավորի թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, որոշների դեպքում էլ՝ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություններ։ Այդ միջնորդությունները ԿԸՀ-ն չէր քննել աշխատանքային ծանրաբեռնվածության՝ ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկման հանգամանքով պայմանավորված։ Հանձնաժողովը հուլիսի 8-ի հերթական նիստում որոշել է դրանք վերադարձնել ՀՀ գլխավոր … Read more

«Մեր շարքերը շարունակում են մնալ հաստատուն». Արեգա Հովսեփյան․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ուժեղ Հայաստանի նկատմամբ ամենազանգվածային բռնաճնշումներն են տեղի ունենում Նիկոլ կեղծարարի կողմից, բայց մեր շարքերը շարունակում են մնալ հաստատուն: Մենք թիմ ենք, որն այսօր կրիստալիզացման փուլում է, իսկ դեռ ձևավորման շրջանում միանգամից մտավ խելահեղ հորձանուտի մեջ , որը կոչվեց «նախընտրական պայքար»: Մենք թիմ … Read more

Ավարտվել է «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու գործի քննությունը․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Ա.-ն հանդիսանալով «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձ և գտնվելով 25/20 ընտրատեղամասի բակում, գործելով ընտրողների կողմից իրենց ընտրական իրավունքն ազատ և անկախ իրականացնելու գործընթացին միջամտելու, նրանց կամարտահայտության վրա ներգործելու ուղղակի դիտավորությամբ, հունիսի 7-ին ընտրատեղամաս ժամանած ընտրողներին … Read more

Որ գնաց Ռուսաստան, ի՞նչ ասացին, «դու մեր Նիկոլայն ե՞ս»․ Սամվել Կարապետյան

  «Այս իշխանմության օրոք, վստահ եմ, ներդրումներ չեն լինելու»,- իր նկատմամբ շինծու քրգործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Նա անդարադարձավ պայքարի հետագա ընթացքին, ընդդիմության պայքարին և մի շարք այլ հարցերի։ Մանրամասն՝ տեսանյութում։

Մեզ իրապես զրկել են թափանցիկ ընտրություն անցկացնելու հնարավորությունից․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

«Մեր Սահմանադրությունն այնպես է գրված, որ անգամ 50 տոկոս ձայն չունեցած ուժը կարող  դառնալ երկրի ղեկավար․ այսօր փաստորեն մեր հասարակության մեծամասնությունը չի քվեարկել Փաշինյանի օգտին, այսինքն, այս ուժին հասարակության մեծամասնությունը չի ցանկանում տեսնել որպես երկրի ղեկավար»,-հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Նրա խոսքով, ընտրությունների ժամանակ խնդիրը ճիշտ կոնսոլիդացումն էր, փոշիացումն իրենց քաղաքական … Read more

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները

Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումներն ու նրան պատկանող ձեռնարկություններում տեղի ունեցած խուզարկությունները: Սա երկրում շարունակվող քաղաքական զանգվածային հետապնդումների հերթական օրինակն է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ «Գործող իշխանությունների կողմից շարունակվող բռնաճնշումների հիմնական նպատակն է լռեցնել ընդդիմադիր ուժերին։ Իրավապահ համակարգի կիրառումը` … Read more

«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումներն ու նրան պատկանող ձեռնարկություններում տեղի ունեցած խուզարկությունները: Սա երկրում շարունակվող քաղաքական զանգվածային հետապնդումների հերթական օրինակն է։ Գործող իշխանությունների կողմից շարունակվող բռնաճնշումների հիմնական նպատակն է լռեցնել ընդդիմադիր ուժերին։ Իրավապահ համակարգի կիրառումը` որպես քաղաքական զենք, ծանր հարված է հասցնում … Read more

MediaNews-ի մանիպուլյացիան՝ «մեկ դրամով աշխատելու» խոստման մասին. FIP • Tribune.am

MediaNews-ի մանիպուլյացիան՝ «մեկ դրամով աշխատելու» խոստման մասին: Այս մասին գրել է FIP — Փաստերի ստուգման հարթակը: MediaNews կայքը, որը իշխանական քարոզչական ռեսուրս է, պնդել է, թե «Ուժեղ Հայաստանը» նախընտրական խոստում է տվել իշխանության գալու դեպքում պետական պաշտոններ զբաղեցնել մեկ դրամ աշխատավարձով։ Ավելին՝ կայքը նույնիսկ կոչ է անում, որ հիմա ժամանակն է «սեփական օրինակով ապացուցելու», թե այդ … Read more