«Ուժեղ Հայաստան» դաշինքը պարզաբանել է ընտրական ցուցակից բազմաթիվ թեկնածուների ինքնաբացարկի պատճառները

Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, թիմային քննարկումների արդյունքում կայացված որոշմամբ իրենց ներուժը կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում: Հենց այս ճանապարհով նաև Դաշինքը պաշտպանում է իր այն անդամներին, որոնք անցողիկ տեղ չեն զբաղեցնում` նվազեցնելով վերջիններիս նկատմամբ իշխանական հնարավոր նոր ճնշումների ռիսկերը: Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքը: Հիշեցնենք՝ երեկ ԿԸՀ-ն տեղեկացրել է, … Read more

Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ • Tribune.am

Այսօր ինքնաբացարկի վերաբերյալ դիմում եմ ներկայացրել ԿԸՀ խնդրելով ինձ հանել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից, գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ «Այսուհետ շարունակելու եմ զբաղվել իրավապաշտպանական, փաստաբանական գործունեությամբ, որի կարիքը Հայաստանում շատ է լինելու։ Ամենակալ Տեր մեր Հիսուս Քրիստոսը թող պահապան լինի մեր ազգին»։

«Բոլորին դեմ եմ»-ի 87 թեկնածուից 50-ը ինքնաբացարկ է հայտնել

«Բոլորին դեմ եմ»-ի 50 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել, տեղեկանում ենք ՀՀ ԿԸՀ պաշտոնական կայքէջից։ Նախընտրական ցուցակում 87 թեկնածուներ էին, որոնցից մնացել են 37-ը։