Մեկ շաբաթում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 5217 խախտում

Հունվարի 12-ից 19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5217 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 194 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 188 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 228, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 2 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 71, չամրակապված վարելու՝ 739, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ … Read more

Հալաբյան փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել 47-ամյա տղամարդը, որը մեղադրվում էր մի շարք հանցանքներ կատարելու մեջ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 15-ին Հալաբյան փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել 47-ամյա մի տղամարդու։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։ Նա 2024 թվականի հունվարի 8-ից Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր գողության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների … Read more

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ԱԺ նախագահի տված ճեպազրույցից։ Սիմոնյանը նշեց, որ «ամսաթվերը դեռևս հստակեցված չեն, բայց ես ունեմ հրավեր՝ պատասխան այցի: Իմ գործընկեր տիկին Մատվիենկոն այստեղ էր՝ մեծ պատվիրակությամբ, և ես պատասխան այցի հրավեր … Read more

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքի

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում կայացավ Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով հերթական դատական նիստը։ Նախորդիվ պաշտպանական կողմը հանդես էր եկել միջնորդությամբ՝ փոփոխել Դավիթ Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը։ Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը։ Կալանքը վերացվեց, որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։ Դատարանը մասնակի բավարարեց Համբարձումյանի փաստաբանների պահանջը՝ բեկանել առաջին … Read more

Հոգեբուժական հաստատություններում կանցկացվեն արտագնա դատական նիստեր. նոր օրենքի նախագիծ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով նախատեսվում է հոգեբուժական կազմակերպություններում արտագնա դատական նիստեր անցկացնելու հնարավորություն և քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելու սեղմ ժամկետների սահմանում։ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման … Read more

Չեմ մեկնաբանի, չեմ ուզում մեկնաբանել. Ալեն Սիմոնյանը՝ փետրվարի 1-ից հայ-թուրքական սահմանի բացման մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր կտրականապես հրաժարվեց խոսել հայ-թուրքական սահմանի բացման թեմայով։ Լրագրողները ճեպազրույցի ժամանակ հարց են ուղղեցին՝ հավաստի են արդյոք  տեղեկությունները, որ փետրվարի 1-ից երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար սահմանը բացվելու է։ «Չեմ մեկնաբանի, չեմ ուզում մեկնաբանել։ Առանց մեկնաբանությունների»,- ասաց նա։

Արամ Ղազարյանը ազատվել է ոստիկանության պետի պաշտոնից և նշանակվել փրկարար ծառայության տնօրենի պաշտոնում

Նիկոլ Փաշինյանի՝  հունվարի 19-ի երկոորոշումների համաձայն Արամ Ղազարյանը ազատվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից  և նշանակվել փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում Որոշման մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգից։

Երբ զգամ, որ մեր երկրի նկատմամբ ինչ-որ բան կա, տիկին Մատվիենկոյին կասեմ. Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ

Լրագրողներն այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարց ուղղեցին այն մասին, որ հայաստանյան որոշակի շրջանակներ փորձել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ TRIPP նախագծին աջակցելու խոսքերը ներկայացնել որպես ՀՀ գործող իշխանություններին աջակցություն և Փաշինյանի՝ վերարտադրվելու ցանկություն։ «Աշխարհում դրական վերաբերմունք կա ամենուրեք՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում Թուրքիայում, Վրաստանում, Իրանում, Ադրբեջանում՝ բացի մեդր ընդդիմադիր շրջանակների և ռուսական որոշ պրոպագանդիստների։ Նկատե՞լ եք։ … Read more

Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ընդունել , որի համաձայն Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։ Որոշման մեջ ասվում է․ Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի    9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Կամո Ցուցուլյանին նշանակել … Read more

Կարծում եմ՝ հայ ժողովուրդը նրանց մերժելու է. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիության մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է՝ այն ներկայացվածությունը, որն այս գումարման Ազգային ժողովում ունի «Հայաստան» խմբակցությունը, հաջորդ գումարման խորհրդարանում այլևս չի ունենալու։ «Կարծում եմ՝ հնարավոր է ինչ-որ փոքրակազմ չափով ներկայացված լինի, մինիմալ շեմը հաղթահարի՝ այն էլ այն պատճառով, որ նոր Ընտրական օրենսգրքով կուսակցությունների և դաշինքների համար անցողիկ շեմը մեկական տոկոսով իջեցվել է։Դրա շնորհիվ միգուցե կարողանան … Read more