Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ընդունել , որի համաձայն Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։ Որոշման մեջ ասվում է․
Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Կամո Ցուցուլյանին նշանակել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ:
Մեկ այլ որոշման համաձայն Կամո Ցուցուլյանն ազատել փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: