Դավիթ Համբարձումյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքի

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում կայացավ Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով հերթական դատական նիստը։ Նախորդիվ պաշտպանական կողմը հանդես էր եկել միջնորդությամբ՝ փոփոխել Դավիթ Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը։ Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը։ Կալանքը վերացվեց, որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։

Դատարանը մասնակի բավարարեց Համբարձումյանի փաստաբանների պահանջը՝ բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը, ըստ որի՝ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ազատազրկման։

Leave a Comment