ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է՝ այն ներկայացվածությունը, որն այս գումարման Ազգային ժողովում ունի «Հայաստան» խմբակցությունը, հաջորդ գումարման խորհրդարանում այլևս չի ունենալու։
«Կարծում եմ՝ հնարավոր է ինչ-որ փոքրակազմ չափով ներկայացված լինի, մինիմալ շեմը հաղթահարի՝ այն էլ այն պատճառով, որ նոր Ընտրական օրենսգրքով կուսակցությունների և դաշինքների համար անցողիկ շեմը մեկական տոկոսով իջեցվել է։Դրա շնորհիվ միգուցե կարողանան մինիմալ շեմով անցնել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Ըստ ԱԺ նախագահի՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը մնացել են հին տրամաբանության մեջ, որովհետև այլևս անհնար է պատերազմի կամ հարևան երկրների նկատմամբ տարածքային պահանջների մասին։
«Կարծում եմ՝ հայ ժողովուրդը նրանց մերժելու է»,- ասաց նա։