Ֆրանսիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվողն հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Հունվարի 17-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 48-ամյա մի տղամարդ: Նա 2024 թվականի նոյեմբերի 16-ից Ֆրանսիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։49-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Ծանուցում. … Read more

Ձերբակալվել է ալկոհոլային կեղծ խմիչքներ իրացնող 28-ամյա երիտասարդը

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Իջևան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա և Ոսկեպար գյուղի բնակիչ՝ 31-ամյա երկու երիտասարդ, նախնական համաձայնությամբ, պատրաստում և իրացնում են տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։Համայնքային ոստիկաներն ու Արմավիրի մարզի պարեկները համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Փարաքար գյուղի Երևանյան փողոցում 31-ամյա երիտասարդին … Read more

Շտապ. հրատապ հաղորդագրություն. Մասյացոտնի թեմ

ՀՐԱՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Երեկվանից Մասյացոտնի թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք, այդ թվում՝ համայնքապետարանների աշխատակիցներ, ինչպես նաև քահանաների շրջապատին մոտ և ազդեցիկ համարվող անհատներ։ Վերջիններս փորձել են տարբեր եղանակներով՝ բարեկամական հորդորների, ծառայողական առավել բարվոք պայմաններ ապահովելու առաջարկների, ինչպես նաև սպառնալիքների կամ ճնշման միջոցով, ուղղորդել քահանաներին՝ միանալու թեմի նախկին առաջնորդին և ընդունելու նրա … Read more

Գագիկ Սարգսյանը հրաժարական տվեց դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը տեղեկացրել է, որ վայր է դնում լիազորությունները։ «Դահուկային սպորտը ինքն իրեն չի կարող զարգանալ, եթե չկա պետական աջակցություն», – ֆեյսբուքյան իր տեսուղերձում ասել է նա՝ նշելով, թե գուցե իր անձն է պատճառներից մեկը, որ պետական այրերը չեն ցանկանում զարգացնել այդ սպորտաձևը։ Հիշեցնենք, որ դահուկավազորդ Միքայել Միքայելյանը տուգանվել էր Tour … Read more

Նոր կարգավորումներ են նախատեսվում Հարկային օրենսգրքում

Հաճախ Կառավարության տրամադրած ֆինանսական աջակցության գումարները ստացողների մոտ կարող են որոշակի հարկային հետեւանքներ առաջացնել: Այսինքն՝ այդ գումարներից որոշակի հարկային պարտավորություններ կարող են առաջանալ: Մինչդեռ Կառավարության նպատակն է, որ շահառուներին տրամադրված գումարն ամբողջ ծավալով ծառայի աջակցությանը: Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ առաջին ընթերցմամբ ԱԺ նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում … Read more

Որքա՞ն տուգանք է նախատեսված ապակիների լուսաթափանցելիության՝ օրենսդրությամբ սահմանված չափի խախտմամբ կամ առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ կարգի խախտման համար

Համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ հոդվածի 7-րդ մասի`սահմանվում են հետևյալ չափանիշները Հետևի կողային ապակիները և հետևի դիտապակին վարագուրապատված տրանսպորտային միջոցը թույլատրվում է վարել միայն հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում: Ավտոտրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը, առջևի կողային ապակիներինը (առկայության դեպքում) և այլ … Read more

Փաստացի քննարկվում է Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի ինտեգրումն ադրբեջանականին. Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է․ «TRIPP-ի իրագործումը սպառնալիք է նաև Հայաստանի էներգետիկ անվտանգությանը։Երթուղու ներքո կյանքի է կոչվելու Ջաբրաիլ-Նախիջևան էլեկտրաէներգետիկ հանգույցի նախագիծը` կոչված ապահովելու ա) էլեկտրաէներգիայի մատակարարում ադրբեջանական էքսկլավ ու բ) էլեկտրաէներգիայի սվոփ֊մատակարարում Թուրքիայով Եվրոպա։ԵՄ-ն դա կանվանի դիվերսիֆիկացում, սակայն փաստացի դա կլինի Բրյուսելի վրա Վաշինգթոնի ազդեցության հերթական գործիք։Հատկանշական է, որ 2025թ. նոյեմբերին Փաշինյանը և … Read more

Իշխանությունը փաստացի պատերազմ է հայտարարում իր իսկ ժողովրդին. Արմեն Այվազյան

Եվ այսպես, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով փետրվարի 16–19-ին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը կանցկացվի ոչ թե Հայաստանում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այլ Ավստրիայում՝ Սանկտ Փյոլթըն քաղաքում։ Ի՞նչ է սա նշանակում։ Այս որոշումն ընդամենը արտացոլումն է պատմական և քաղաքական առումով տխուր իրողության․ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶՐԿՎԱԾ Է ԱԶԱՏ ԳՈՐԾԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ։ Եկեղեցին ոչ … Read more

Այս ընտրությունները պետք է վերածվեն իշխանափոխության գործընթացի, բայց որևէ ուժ չի կարող միայնակ հաջողել. Ռուստամյան

Որևէ մեկը, այդ թվում՝ նաև Դաշնակցությունը, չի կարող միայնակ հաջողել Հայաստանում իշխանափոխություն իրականացնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ «Մենք պետք է այս ընտրությունները դիտարկենք հենց այդ տրամաբանության մեջ։ Այս ընտրությունները պետք է վերածվեն իշխանափոխության գործընթացի։ Այլ միջոց անիմաստ է։ Դրա համար երկու պայման է պետք, որ ցանկացած … Read more

Քննարկվել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների թվակազմի ավելացմանն առնչվող նախաձեռնությունը

Նախաձեռնությամբ առաջարկվում է ավելացնել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների թվակազմը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ «Հանրային ծառայության մասին» օրենքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ԱԺ-ից։ Զեկուցողի խոսքով ներկայումս Դատավորների ընդհանուր … Read more