Լրագրողներն այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարց ուղղեցին այն մասին, որ հայաստանյան որոշակի շրջանակներ փորձել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ TRIPP նախագծին աջակցելու խոսքերը ներկայացնել որպես ՀՀ գործող իշխանություններին աջակցություն և Փաշինյանի՝ վերարտադրվելու ցանկություն։
«Աշխարհում դրական վերաբերմունք կա ամենուրեք՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում Թուրքիայում, Վրաստանում, Իրանում, Ադրբեջանում՝ բացի մեդր ընդդիմադիր շրջանակների և ռուսական որոշ պրոպագանդիստների։ Նկատե՞լ եք։ Վատ բան էս ամեն ինչի մասին ոխսում են մեր ընդդիմադիրները և ռուսական որոշ բլոգերներ»,- ասաց Սիմոնյանը։
Անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի՝ ավելի վաղ Հայաստանի հասցեին հնչեցրած դիտարկումներին՝ ԱԺ նախագահն ասաց.
«Ռուսերեն մի հատ արտահայտություն կա, չեմ ուզում եթերում անեմ. Նույն «на палочке» երևույթն էր։ Երբ զգամ, որ մեր երկրի նկատմամբ ինչ-որ բան կա, տիկին Մատվիենկոյին, այլ գործընկերների անձնական զրույցների ժամանակ կասեմ։ Համարում եմ, որ ժամանակը չի,տեղը չի, իմ մակարդակը չի։ Ռուսաստան այց եմ նախապատրաստում։ Օրերը ճշտված չեն, սակայն հրավեր ունեմ։ Տիկին Մատվիենկոն այստեղ էր, փոխադարձ այցի հրավեր եմ ստացել, նաև ծննդյանս օրվա կապակցությամբ զրուցել ենք, այցի հետ կապված մանրամասներ չենք քննարկել, օրերը դեռ ճշտված չեն։ Պաշտոնական այց է։
Եթե իրանց էդ ֆորմատը լավ ա, երբ որ մի հատ ոչ պաշտոնական ասեցի «на палочке», իսկ հետո բարձրաստիճան պաշտոնյաները սկսում են արդարանալ՝ չգիտեմ դա իրենց աշխատելաոճն է։ Բայց ինչպես ասեցի, ժամանակին այդ պատասխանները կան ու կլինեն», – ասաց Սիմոնյանը։