🎥 Ման Սիթին վստահ հաղթանակ տարավ, Տոտենհեմը խոշոր հաշվով պարտություն կրեց, այլ արդյունքներ

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 15-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրախաղում երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Քրիստալ Փելասի» դարպասը (0-3)։

«Քաղաքայինների» կազմում դուբլ ձևակերպեց նորվեգացի Էրլինգ Հալանդը (41, 89), ևս մեկ անգամ աչքի ընկավ Ֆիլ Ֆոդենը (69)։

Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 31-ի՝ բարձրանալով 2-րդ հորիզոնական։ «Քրիստալ Փելասը» 26 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները․

«Նոթինգհեմ Ֆորեստ» — «Տոտենհեմ»՝ 3-0, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

«Սանդերլենդ» — «Նյուքասլ»՝ 1-0, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ

«Վեստ Հեմ» — «Ասթոն Վիլա»՝ 2-3, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Leave a Comment