Նոան շարունակում է հաղթարշավը. երևանյան ակումբը հաղթեց երկրորդ ընկերական խաղում
Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» Ավստրիայում ընթացող հավաքի շրջանակում անցկացրել է երկրորդ ընկերական հանդիպումը։ Երևանյան ակումբը 2:1 հաշվով առավելության է հասել Սլովենիայի գլխավոր առաջնությունը ներկայացնող «Ռադոմլյեի» նկատմամբ։ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմի կազմում գոլերով աչքի են ընկել Գոնսալո Սիլվան և Վիրջիլ Պինսոնը։