Հայկական ակումբների հնարավոր մրցակիցները եվրագավաթների որակավորման առաջին փուլում

Այսօր՝ հունիսի 17-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի կունենա 2025/26թթ․ մրցաշրջանի եվրոպական գավաթների որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, որի ընթացքում պարզ կդառնան հայկական ակումբների հնարավոր մրցակիցները։

Չեմպիոնների լիգա

«Նոայի» (3-րդ զամբյուղ) հնարավոր մրցակիցներն են՝ 

  • «Լյուդոգորեց» (Բուլղարիա)
  • «Օլիմպիա Լյուբլյանա» (Սլովենիա)
  • «Զրինսկի Մոստար» (Բոսնիա և Հերցեգովինա)
  • «Բուդուչնոստ Պոդգորիցա» (Մոնտենեգրո)

Կոնֆերենցիաների լիգա

«Փյունիկի» (6-րդ զամբյուղ) հնարավոր մրցակիցներն են՝

  • «Սանտա Կոլոմա» (Անդորրա)
  • «Ռասինգ Յունիոն» (Լյուքսեմբուրգ)
  • «Տրե Ֆիորի» (Սան Մարինո)
  • «Ռաբոտնիչկի» (Հյուսիսային Մակեդոնիա)

«Ուրարտուի» (2-րդ զամբյուղ) հնարավոր մրցակիցներն են՝ 

  • «Նեման» (Բելառուս)
  • «Բիրկիրկարա» (Մալթա)
  • «Տորպեդո Քութայիսի» (Վրաստան)
  • «Սիլեկս» (Հյուսիսային Մակեդոնիա)

Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայում պայքարը սկսելու է որակավորման երկրորդ փուլից:

Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը 16:00-ին է, իսկ Կոնֆերենցիաների լիգայինը` 18:00-ին։

Leave a Comment