Կոնֆերենցիաների լիգա․ Հայտնի են լիգայի փուլի բոլոր մասնակիցները — Armsport.am

Այսօր՝ օգոստոսի 28-ին, կայացան ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում որոշվեցին լիգայի փուլի բոլոր մասնակից թիմերը։ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլ որակավորված թիմերի ցանկը՝ ըստ երկրների․ Հայաստան – «Նոա» Ավստրիա – «Ռապիդ Վիեննա» Բոսնիա և Հերցեգովինա – «Զրինսկի» Խորվաթիա – «Ռիյեկա» Կիպրոս – «ԱԵԿ Լառնակա», «Օմոնիա Նիկոսիա» Չեխիա – «Սիգմա», «Սպարտա Պրահա» … Read more

Նոան գրառում է կատարել երկրորդ անգամ անընդմեջ ԿԼ-ի լիգայի փուլ դուրս գալու կապակցությամբ

Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» գրառում է կատարել երկրորդ անգամ անընդմեջ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի ուղեգիր նվաճելու վերաբերյալ։ «Կրկին վերադարձ Եվրոպա։ Պատմությունը կերտվեց, ժառանգությունը շարունակվում է»,– գրված է լուսանկարին կից։ Հիշեցնենք, որ որակավորման փլեյ-օֆֆ փուլի արդյունքում «Նոան» երկխաղյա դիմակայության ընդհանուր հաշվով 7:3 հաղթեց Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային»։ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի վիճակահանությունը կկայանա … Read more

🎥 ԿԼ․ Նոան պատասխան խաղում ևս հաղթեց Օլիմպիային՝ պատմության մեջ երկրորդ անգամ նվաճելով լիգայի փուլի ուղեգիր

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 թթ. խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում ևս Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» հաղթանակի հասավ սլովենական «Օլիմպիայի» նկատմամբ (3:2)։ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմի կազմում գոլերով աչքի ընկան Հելդեր Ֆրեյրեն, Մատեուս Այասը և Հովհաննես Հարությունյանը՝ վերջինիս համար այս գոլը առաջինն էր «Նոայի» կազմում։ Հյուրերից մեկական անգամ աչքի ընկան Անտոնիո Մարինը և … Read more

🎥 ԿԼ․ Նոան բացում և կրկնապատկում է հաշիվն Օլիմպիայի հետ խաղում — Armsport.am

Այսօր՝ օգոստոսի 28-ին, Աբովյանի Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում «Նոան» պատասխան խաղում ընդունում է Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային»։ Առաջին խաղակեսի ընթացքում Հայաստանի չեմպիոնը երկու գոլ է խփել․ նախ 18-րդ րոպեին աչքի է ընկել Էլդեր Ֆերեյրան, ապա 20-րդ րոպեին՝ Մաթեուս Բարոսոն։

ԿԼ․ Նոա — Օլիմպիա․ մեկնարկային կազմեր — Armsport.am

Այսօր՝ օգոստոսի 28-ին, Աբովյանի Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում Հայաստանի չեմպիոն «Նոան» պատասխան խաղում կընդունի Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային»։ Մրցող թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․ «Նոա» «Օլիմպիա» Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում «Նոան» հաղթել է 4:1 հաշվով։

Գիտենք, թե ինչ է դրված խաղասեղանին․ Օլիմպիայի ավագ — Armsport.am

Այսօր՝ օգոստոսի 28-ին, Աբովյանի Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում Հայաստանի չեմպիոն «Նոան» պատասխան խաղում կընդունի Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային»։ «Օլիմպիայի» ավագ, կիսապաշտպան Ագուստին Դոֆոն կիսվել է իր սպասումներով։  «Մենք վերլուծել ենք առաջին հանդիպումը և հասկացել մեր սխալները։ Պարզ է, թե որտեղ պետք է բարելավվենք։ Վստահ եմ վաղվա խաղի հարցում։ Գիտենք, թե ինչ է դրված խաղասեղանին, և … Read more

Հայաստանի եղանակը մեզ մի փոքր զարմացրեց․ Օլիմպիայի գլխավոր մարզիչ — Armsport.am

Այսօր՝ օգոստոսի 28-ին, Աբովյանի Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում Հայաստանի չեմպիոն «Նոան» պատասխան խաղում կընդունի Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային»։ «Օլիմպիայի» գլխավոր մարզիչ Էրվին վան դե Լոյը գնահատել է իր թիմի հնարավորություններն առաջիկա խաղում։ «Եղանակը մեզ մի փոքր զարմացրեց։ Քամին ուժեղ է, մարզադաշտը՝ համեմատաբար փոքր, և մենք պետք է հարմարվենք։ Սովորական պայմաններ չեն, բայց դրանք կարող են … Read more

🎥 Նույն տրամադրվածությամբ, ինչ առաջին խաղում․ Պերկովիչի և Բոակյեի նախախաղային մամուլի ասուլիսը

Վաղը՝ օգոստոսի 28-ին, Աբովյանի Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում Հայաստանի չեմպիոն «Նոան» պատասխան խաղում կընդունի Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային»։ «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը նախախաղային ասուլիսում նշել է, որ թիմի տրամադրվածությունը պատասխան խաղին ընդառաջ կլինի նույնը, ինչ առաջին խաղում։ «Մեր մոտեցումը վաղվա խաղի համար կլինի ամբողջությամբ նույնը, ինչ առաջին խաղում էր։ Հանդիպումը կմեկնարկի 0-0 հաշվով, և … Read more

Պաշտոնական․ Նոան հրաժեշտ է տվել ալբանացի հարձակվողին — Armsport.am

Ալբանացի 28-ամյա ֆուտբոլիստ Էրալդ Չինարին հեռացել է «Նոայից»։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։  «Նոայի» Չինարին իր նորամուտը նշել է 2024/25 մրցաշրջանում՝ «Շկենդիայի» դեմ խաղում։ Ընդհանուր առմամբ Էրալդ Չինարին «Նոայի» կազմում մասնակցել է 43 հանդիպման՝ հեղինակելով 16 գոլ և 10 գոլային փոխանցում։ 1 մրցաշրջանի ընթացքում Էրալդը «Նոայի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և Գավաթակիր։ … Read more

Աբովյանում կայանալիք պատասխան խաղը ձևական բնույթ կկրի. Radiotelevizija Slovenija — Armsport.am

«Օլիմպիան» իր պատմության ամենավատ եվրոպական խաղերից մեկն անցկացրեց։ Լյուբլյանայի անզոր թիմը, որը նախորդ փուլում դուրս էր մնացել Ջիբրալթարի թիմից, «Ստոժիցեում» հայերի կողմից պատժվեց չորս գոլով։ «Ստոժիցեում» դժվար էր դիտել «Օլիմպիայի» խաղը, որին Հայաստանի «Նոան» լիովին գերազանցեց՝ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում հաղթելով 4:1 հաշվով։ Աբովյանում կայանալիք պատասխան խաղը, ամենայն հավանականությամբ, ձևական բնույթ կկրի։ Այս մասին … Read more