Նոան գրառում է կատարել երկրորդ անգամ անընդմեջ ԿԼ-ի լիգայի փուլ դուրս գալու կապակցությամբ

Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» գրառում է կատարել երկրորդ անգամ անընդմեջ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի ուղեգիր նվաճելու վերաբերյալ։

«Կրկին վերադարձ Եվրոպա։ Պատմությունը կերտվեց, ժառանգությունը շարունակվում է»,– գրված է լուսանկարին կից։


Հիշեցնենք, որ որակավորման փլեյ-օֆֆ փուլի արդյունքում «Նոան» երկխաղյա դիմակայության ընդհանուր հաշվով 7:3 հաղթեց Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային»։

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի վիճակահանությունը կկայանա վաղը՝ օգոստոսի 29-ին, Երևանի ժամանակով 15:00-ին։

Leave a Comment