Պաշտոնական․ Նոան հրաժեշտ է տվել ալբանացի հարձակվողին — Armsport.am

Ալբանացի 28-ամյա ֆուտբոլիստ Էրալդ Չինարին հեռացել է «Նոայից»։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։ 

«Նոայի» Չինարին իր նորամուտը նշել է 2024/25 մրցաշրջանում՝ «Շկենդիայի» դեմ խաղում։

Ընդհանուր առմամբ Էրալդ Չինարին «Նոայի» կազմում մասնակցել է 43 հանդիպման՝ հեղինակելով 16 գոլ և 10 գոլային փոխանցում։

1 մրցաշրջանի ընթացքում Էրալդը «Նոայի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և Գավաթակիր։

«Նոան» շնորհակալություն է հայտնում Էրալդ Չինարիին կատարած աշխատանքի և նվիրման համար։

Leave a Comment