Փաշինյանը և Հնդկաստանի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել – Live News

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հեռախոսազրույցը։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ևս մեկ անգամ շնորհավորել է վարչապետ Փաշինյանին՝ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար և իր հերթին շնորհավորել Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի պատմության մեջ ամենաերկար պաշտոնավարած ընտրված վարչապետը … Read more

Շտապ. ՔՊ-ն սպառնում է ԱԺ-ում ծեծել ընդդիմությանը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն է: Հարցազրույցը դիտեք տեսանյութում

500 աշխատատեղի ու 6 միլիարդ հարկի կորուստի վրա հրճվող նախարարը. «Ժողովուրդ» – Live News

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շաբաթներին ակնհայտ է դարձել, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ճնշումների շրջանակում սկսել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տնտեսական ակտիվների դեմ ուղղված քաղաքականություն՝ փորձելով նրան հեռու պահել քաղաքական պայքարից։ Այդ գործընթացի հերթական դրսևորումը դարձավ «Շանգրի Լա» խաղատան լիցենզիայի ուժը կորցրած ճանաչումը։ Սակայն այս պատմության մեջ ուշագրավ էր ոչ միայն որոշումը, այլ այն, … Read more

Տեղական բռնապետը շարժվում է գրոշներ աշխատելու մղումով, իսկ Ադրբեջանն իր պահանջները վերածում է մշտական սպառնալիքի

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Ի՞նչ պետք է հասկանալ Ալիևի այն հայտարարությունից, երբ նա հրապարակայնորեն նշում է, որ «ադրբեջանցի ժողովուրդը երբեք չի մոռանա իրենց և իրենց քաղաքների նկատմամբ Հայաստանի օկուպացիոն ուժերի իրականացրած գործողությունները»։ Սա խաղաղության գնացող կամ խաղաղություն հաստատած երկրի ղեկավարի հայտարարությո՞ւն է։ Այսինքն՝ ՀՀ իշխանությանը ստիպելով և «կուտ տալով»՝ հետ են … Read more

Երբ պետությունը գավթված է Նիկոլի հանցախմբի կողմից, դատաիրավական համակարգը, իշխանությունն ուզուրպացված, ԿԸՀ-ն ու ՍԴ-ն գրպանված (տեսանյութեր)

Երբ պետությունը գավթված է Նիկոլի հանցախմբի կողմից, դատաիրավական համակարգը, իշխանությունն ուզուրպացված են, ԿԸՀ-ն ու ՍԴ-ն գրպանված, և երբ ուժային կառույցները վերածված ժողովրդի դեմ ահաբեկչության գործիքի, պետք է վարվել համապատասխանաբար: Պետք է ձևավորել միմյանցից անկախ, միմյանցից անջատ առանձին խմբեր և անցնել գործի: Այն, ինչ այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի ավագանիում , ամենամեղմ բնորոշմամբ հանցագործություն է … Read more

Այս ընտրությունները ցույց տվեցին Նիկոլ Փաշինյանի իրական քաղաքական հնարավորությունների «потолок»-ը

Եթե վերջին ընտրություններին նայենք ոչ թե ԿԸՀ-ի հրապարակած թվերի, այլ քաղաքական տրամաբանության տեսանկյունից, ապա ՔՊ-ի հաղթանակը շատ առումներով պյուռոսյան հաղթանակ էր։ Իշխանությունը գործի դրեց գրեթե ամբողջ վարչական ու քաղաքական ռեսուրսը, ընտրարշավը կառուցեց վախի, սպառնալիքների և հասարակության բաժանման վրա, բայց արդյունքում ստացավ 49,7 տոկոս։ Թվաբանական առումով սա հաղթանակ է, սակայն քաղաքական առումով՝ հարց է առաջացնում. եթե … Read more

Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս հստակություն չկա. ՌԴ նախագահի օգնական

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս ոչ մի կոնկրետություն չկա: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական  Յուրի Ուշակովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Դեռ ոչ։ Ոչ», – ասել է Ուշակովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե կա՞ արդյոք որևէ հստակություն, թե երբ կլինի Փաշինյանի այցը Մոսկվա։

Եթե մենք հիմա տուրք տանք այդ մանիպուլյացիային, հավատացնում եմ՝ 100% գալու են․ Գառնիկ Դավթյան

«Արևմտյան Ադրբեջան» թեզը շարունակում է ակտիվորեն առաջ մղվել Ադրբեջանի պետական մակարդակով։ Ի՞նչ նպատակներ է հետապնդում Բաքուն, ինչո՞ւ են այս գործընթացում ներգրավված Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, և ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ այդ նախաձեռնությունները Հայաստանի համար։ Այսօր՝ հունիսի 22-ին, YerevanToday-ի տաղավարում ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի հետ խոսել ենք Նախիջևանում անցկացված «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» երրորդ փառատոն-համաժողովի, Ադրբեջանի վարած քաղաքականության, … Read more

Ընտրելու իրավունքը չի կարող որևէ ձևով սահմանափակվել, նախաձեռնությունը հակասում է Սահմանադրությանը

Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, ՔՊ պատգամավորները նախաձեռնել են Ընտրական օրենսգրքի փոփոխություն, որով ԱԺ ընտրություններին և հանրաքվեին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ովքեր նախորդող 365 օրվա ընթացքում փաստացի 183 և ավելի օր գտնվել են Հայաստանում, գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ «Բացում ես Սահմանադրության 48-րդ հոդվածը, որի 1-ին մասում հստակ գրված է․ «Ազգային ժողովի ընտրության … Read more

Եթե այդքան ռեսուրս կիրառվեր Խաչիկ գյուղից մեկի համար, Փաշինյանից շատ տոկոս կհավաքեր․ Ռոբերտ Քոչարյան

«2017 թվականին Նիկոլ Փաշինյանը չի դիմել Սահմանադրական դատարան, չի բողոքարկել ընտրությունների արդյունքները 2017 թվականին: Բայց ինը ամիս հետո եղավ հեղափոխություն: Եղավ, չէ՞: Հիմա կեղծիքների մասին: Ամբողջ նախընտրական ժամանակաշրջանը եղել է ոտից գլուխ կեղծիքների շղթա, մեկը մեկին համալրող: Ոչ մի իշխանություն այսպիսի ծավալով բյուջետային կաշառքներ չէր կիրառում: Սա մեկ: Ոչ մի իշխանություն պատերազմի սպառնալիքով չէր ահաբեկում … Read more