Եթե այդքան ռեսուրս կիրառվեր Խաչիկ գյուղից մեկի համար, Փաշինյանից շատ տոկոս կհավաքեր․ Ռոբերտ Քոչարյան

«2017 թվականին Նիկոլ Փաշինյանը չի դիմել Սահմանադրական դատարան, չի բողոքարկել ընտրությունների արդյունքները 2017 թվականին: Բայց ինը ամիս հետո եղավ հեղափոխություն: Եղավ, չէ՞:

Հիմա կեղծիքների մասին: Ամբողջ նախընտրական ժամանակաշրջանը եղել է ոտից գլուխ կեղծիքների շղթա, մեկը մեկին համալրող: Ոչ մի իշխանություն այսպիսի ծավալով բյուջետային կաշառքներ չէր կիրառում: Սա մեկ:

Ոչ մի իշխանություն պատերազմի սպառնալիքով չէր ահաբեկում սեփական ժողովրդին, ոչ մի իշխանություն: Ես չեմ հիշում որևէ դեպք, երբ պատերազմով ահաբեկելը կիրառվեր ինչ-որ մեկի կողմից:

Ոչ մի իշխանություն՝ այս կարգի ճնշումներ նաև բյուջետային համակարգի վրա: Կրկնեմ՝ նաև այսքան քրեական գործեր, որոնցով ուղղակի կազմալուծում էին ընդդիմության շտաբները տեղերում: Ոչ մեկը այսպիսի բաներ չի կիրառել:

Սա ինքը իրենով, ամեն մի այդ հարցերի բլոկը պետք է գնահատվի, թե ինչ կարգի ազդեցություն կարող էր ունենալ: Օրինակ՝ մի քանի հարյուր հազար թոշակառու ստացել են բյուջետային կաշառք: Հիմա քանի՞ թոշակառուի վրա է ազդել այդ ընտրակաշառքը՝ իր ընտրությունը կատարելու տեսանկյունից: Կա՞ այսպիսի գնահատական:

Դրան գումարենք այն, ինչ կատարվել է հենց ընտրությունների օրը: Մենք հիմա ստուգում ենք ցուցակները, մոտավորապես 30 000-ի տարբերություն կա բյուլետենների քանակի և ստորագրությունների, մոտ 30 000-ի տարբերություն: Հիմա սրա բացատրությունը պետք է տան, բացատրությունը չկա»,-  այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, հարցազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment