Պատժամիջոցների պատճառով Լատվիայում արգելվել է Ռայմոնդ Պաուլսի 8 ստեղծագործությունների հեռարձակումը

Լատվիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որով արգելվում է ռադիոկայաններով հեռարձակել այն ստեղծագործությունները, որոնք առնչվում են պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձանց։ Սահմանափակումն, անսպասելիորեն, տարածվել է նաև լեգենդար կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսի ութ հայտնի ստեղծագործությունների վրա, քանի որ դրանք գրվել են ռուսաստանցի բանաստեղծների հետ համահեղինակությամբ կամ կատարվում են այն արտիստների կողմից, որոնք ընդգրկված են «սև ցուցակներում»։ Պատգամավորներն ընդգծել են, … Read more

Օպերային երգիչ Գևորգ Հակոբյանը նորամուտը նշել է «Oper im Steinbruch» փառատոնում

24 Հուլիսի 2026, 19:40 ՀՀ վաստակավոր արտիստ, օպերային երգիչ Գևորգ Հակոբյանը մասնակցում է Եվրոպայի խոշորագույն բացօթյա օպերային փառատոններից մեկին՝ «Oper im Steinbruch»-ին։ Փառատոնն անցկացվում է Ավստրիայի Բուրգենլանդ նահանգի Սուրբ Մարգարեթեն (St. Margarethen) բնակավայրի հռոմեական քարհանքում՝ եզակի բնական բեմահարթակի վրա։ Այս տարի փառատոնը մեկնարկել է Ջակոմո Պուչչինիի «Տոսկա» օպերայի պրեմիերայով։ Օպերայում բարիտոն Գևորգ Հակոբյանը հանդես է … Read more

Դավիթ Դաստմալչյանը «Comic-Con International» փառատոնում կներկայացնի իր նոր վեպը

24 Հուլիսի 2026, 19:00 Ամերիկահայ դերասան Դավիթ Դաստմալչյանը, որը հայտնի է «Մրջյուն-մարդ», «Նոր գործակալ ՄակԳայվեր», «Օփենհայմեր», «Դյուն», «Թվին Պիկս. Վերադարձը», «Կեսգիշեր սատանայի հետ» և այլ ֆիլմերում ու սերիալներում իր դերերով, հուլիսի 25-ին «Comic-Con International» փառատոնում կներկայացնի իր հոգեբանական գրաֆիկական վեպը՝ «Through»։ Ամենամյա «Comic-Con International» փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 23-26-ը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո … Read more

Երգչուհի ՄաքՍիմը հոսպիտալացվել է – Alphanews

24 Հուլիսի 2026, 18:54 Ռուս երգչուհի Մարինա Մաքսիմովան (ՄաքՍիմ) տելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ հոր մահից հետո ապրած սթրեսի հետևանքով իր առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Արտիստը նշել է, որ մինչև լիարժեք ապաքինումը չի կարող բեմ բարձրանալ և չեղարկել է հուլիսի 25-ին Ղազախստանի Պավլոդար քաղաքում նախատեսված համերգը։

Հայաստանը՝ վայր, որտեղ հնագույն ժառանգությունը միահյուսվում է հիասքանչ բնապատկերներին․ «ELLE Arabia»

24 Հուլիսի 2026, 18:20 Սոցիալական ցանցերում ավելի քան 440 հազար հետևորդ ունեցող «ELLE Arabia» ամսագրի վերջին համարում Հայաստանը ներկայացվել է որպես «մի վայր, որտեղ հնագույն ժառանգությունը հանդիպում է շունչ կտրող բնապատկերներին, հարուստ ավանդույթներին և անմոռանալի փորձառություններին։ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձաններից և դարավոր արհեստներից մինչև նրբաճաշակ ռեստորաններ, խաղողի այգիներ և բնության գրկում արկածային զբոսաշրջություն․ … Read more

Կապանը՝ 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

24 Հուլիսի 2026, 17:40 ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ Կապանը ճանաչվել է 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք։ Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, հուլիսի 23-25-ը Կապանում կանցկացվեն «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի միջոցառումները։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի նախագահությամբ տեղի կունենա ԱՊՀ անդամ-պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը,  ԱՊՀ միջազգային … Read more

ՀՀ «Արենի 1 քարայր» հայտը հաստատվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում

24 հուլիսի 2026 – 15:42 AMT PanARMENIAN.Net – Հայաստանի ներկայացրած «Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» նոր հայտը հաստատվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում: Բուսանում ընթացող Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանում Հայաստանը մասնակցում է որպես կոմիտեի անդամ առաջին անգամ ընտրված երկիր։ Հայտը կազմվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի … Read more

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն է։ Նոր թատրոն հիմնելու գաղափարը, Հակոբ Ղազանչյանը դեռ տարիներ առաջ ուներ։ Այն առավել ամրապնդվեց ու գործնական երանգներ ստացավ «Գալյա Նովենց» թատերական դպրոցում դասավանդելու, երիտասարդների հետ աշխատելու ժամանակ։ «Թատրոնի անունը … Read more

Մոսկվայում աճուրդի է հանվել Այվազովսկու «Յալթայի ափին» կտավը

Հուլիսի 26-ին Մոսկվայում աճուրդի է հանվել Այվազովսկու, Ռերիխի եւ մի շարք նշանավոր այլ նկարիչների գործերը՝ շուրջ 1 մլրդ ռուբլի ընդհանուր արժեքով։ Մոսկվայի աճուրդի տան կայքում նշված է, որ կոլեկցիոներները հնարավորություն կունենան մրցել Հովհաննես Այվազովսկու «Յալթայի ափերին նկարի համար։ Այդ օրը պարզ կդառնա, թե մասնակիցները որքան կվճարեն 420 հազար դոլար գնահատված կտավի համար։ Կտավում պատկերված են … Read more

Արենի 1 քարայրի հայտը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում հուլիսի 19-29-ն ընթանում է Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը՝ որպես առաջին անգամ կոմիտեի անդամ ընտրված երկիր: Հայաստանի պատվիրակության կազմում են ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և ազգային 5 փորձագետ: Պատվիրակությունը գլխավորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը: Հայաստանի … Read more