24 Հուլիսի 2026, 18:54
Ռուս երգչուհի Մարինա Մաքսիմովան (ՄաքՍիմ) տելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ հոր մահից հետո ապրած սթրեսի հետևանքով իր առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։
Արտիստը նշել է, որ մինչև լիարժեք ապաքինումը չի կարող բեմ բարձրանալ և չեղարկել է հուլիսի 25-ին Ղազախստանի Պավլոդար քաղաքում նախատեսված համերգը։