Դավիթ Դաստմալչյանը «Comic-Con International» փառատոնում կներկայացնի իր նոր վեպը

24 Հուլիսի 2026, 19:00

Ամերիկահայ դերասան Դավիթ Դաստմալչյանը, որը հայտնի է «Մրջյուն-մարդ», «Նոր գործակալ ՄակԳայվեր», «Օփենհայմեր», «Դյուն», «Թվին Պիկս. Վերադարձը», «Կեսգիշեր սատանայի հետ» և այլ ֆիլմերում ու սերիալներում իր դերերով, հուլիսի 25-ին «Comic-Con International» փառատոնում կներկայացնի իր հոգեբանական գրաֆիկական վեպը՝ «Through»։

Ամենամյա «Comic-Con International» փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 23-26-ը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում՝ համախմբելով կոմիքսների, տեսախաղերի, անիմեի, գիտաֆանտաստիկ ֆիլմերի և սերիալների հազարավոր երկրպագուների։

Դաստմալչյանի հեղինակած և Քեթ Ստագգսի պատկերազարդած «Through» գրաֆիկական վեպը կլինի փառատոնի կենտրոնական իրադարձությունը։

Leave a Comment