Ջենիս Ջոպլինի ձայնը. վերք, որ երգեց՝ սև բլյուզի ցավից դեպի սպիտակ հակամշակույթի ճիչը․ Էսսե

Ջենիս Ջոպլինի ձայնը չի ծնվել երաժշտական նոտաներից։ Այն ծնվել է վերքից։ Այդ ձայնը նման չէ ոչ մի դասական դպրոց անցած երգչի շնչառությանը․ այն ավելի շուտ հիշեցնում է քերծվածք ապակու վրա, կամ ծովի ալիք, որ հարվածում է ժայռին ոչ թե գեղեցիկ լինելու, այլ չխորտակվելու համար։ Նրա ձայնը բեմ էր բարձրանում առանց զրահի։ Ամեն հնչյուն՝ բաց մաշկ … Read more

Վերադարձ՝ սեփական բեմ. Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը նոր շենքում է

Տասնամյակների սպասումից հետո Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը վերջապես բացում է իր նոր էջը՝ արդեն սեփական հարկի տակ։ Սակայն փոխվել է ոչ թե թատրոնի ոգին, այլ միայն տարածքը։ Պահպանելով արմատներն ու արժեքները՝ Համազգայինն այսօր համարձակորեն նայում է ապագային՝ շարունակելով արվեստի միջոցով խոսել ժամանակի, մարդու և հույսի մասին։

Այսօր Կ.Պոլսի տիեզերաժողովի 150 սուրբ հայրապետների հիշատակության օրն է

24 Հունվարի 2026, 19:30 Ընդհանրական Եկեղեցու առջև պատմության տարբեր ժամանակահատվածներում ծառացել են դավանաբանական, վարդապետական, վարչակազմակերպչական խնդիրներ, որոնց պատասխանները տրվել են սրբագումար տիեզերական ժողովների ընթացքում: Այդպիսի ժողովներից էր նաև 381 թվականին Թեոդոսիոս կայսեր հրամանով գումարված Կ.Պոլսի Բ տիեզերաժողովը: Արիոսական վեճերի արդյունքում հայտնվել էր մի նոր հերետիկոսություն` գլուխ և պաշտպան ունենալով Կ.Պոլսի Մակեդոն արքեպիսկոպոսին, ով մերժում էր … Read more

«Բանաստեղծը, որ չէր հանգստանում» կամ՝ «Խստություն սեփական հոգու նկատմամբ»․ Պարույր Սևակին, ում ծննդյան օրն է այսօր

Պարույր Սևակը հայ պոեզիայի այն հազվագյուտ դեմքերից է, որի դեպքում բառը երբեք պարզապես բառ չէ։ Նրա տողը քայլում է ծանր՝ ինչպես քարե աստիճան, բայց այդ ծանրության մեջ կա սուր շնչառություն, մի տեսակ ներսից այրվող անհանգստություն։ Սևակը չի երգում կյանքը․ նա վիճում է նրա հետ, հարցաքննում, երբեմն դատում, երբեմն՝ արդարացնում։ Նրա պոեզիան ծնվել է ոչ թե … Read more

Ավելի քան 100 մլն դրամ՝ նոր երաժշտական գործիքներ գնելու համար

Գերմանական արտադրության երկու նոր կոնտրաբաս ունի Կամերային նվագախումբը՝ յուրաքանչյուրի արժեքը՝ մոտ 9,5 միլիոն դրամ:  Անցած տարվա գնումների շնորհիվ նվագախումբը նաև ձեռք է բերել հարվածային նոր գործիքներ և իտալական արտադրության՝ մոտ 14 միլիոն դրամ արժողությամբ տավիղ, որ երբևէ չի ունեցել: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:     Դիտումների քանակ2

Սիրելի Ռուբենիկս, քեֆ էլ արա, ամեն տեղ եղիր, ծանոթություններ ձեռք բեր, բայց ամեն ինչում չափդ իմացիր․Աբգար Օրբելու նամակը որդուն

Այսօր նշվում է Կրթության միջազգային օրը։ Օրբելի եղբայրների տուն-թանգարանը ներկայացրել է Օրբելի եղբայրների հոր՝ Աբգար Օրբելու նամակն ուղղված որդուն՝ Ռուբենին, կրթության և կարգապահության կարևորության մասին, որն արդիական և ուսուցողական է անգամ այսօր։ Սիրելի Ռուբենիկս, Զբաղվիր ինքնակրթությամբ, որովհետև քո ստացած կրթությունը դեռևս շատ ու շատ թերություններ ունի, որոնց մասին դու կիմանաս քիչ-քիչ և կուղղես դրանք: Այդ … Read more

Հայաստանն՝ ինքնատիպ և արժեքավոր ուղղություն ճանապարհորդների համար

Բրիտանական «The Paper» (iNews) պարբերականը Հայաստանը բնութագրել է որպես «ինքնատիպ և արժեքավոր ուղղություն ճանապարհորդների համար»։ Հատուկ ուշադրություն է դարձվել Երևանին՝ հին «վարդագույն քաղաքին»՝ իր ընդարձակ բուլվարներով, աշխույժ շուկաներով և հարուստ հանրային տարածքներով։ Հոդվածում ընդգծվել է մայրաքաղաքի դինամիկ մթնոլորտը, նրա պատմական ճարտարապետությունը և հիմնական տեսարժան վայրերը՝ Հանրապետության հրապարակն ու Կասկադը։ Լրագրողները նաև առանձնացրել են գաստրոնոմիական ավանդույթները, … Read more

Պատերազմի ու անավարտ կտավների արանքում

Նա ծնվել էր արվեստի համար, բացառիկության կնիքով, բայց պատերազմը ջրբաժան դրեց երիտասարդ գեղանկարիչ Արամ Պողոսյանի կյանքի ու անմահության միջեւ։ Պատանի գեղանկարչի բազմաթիվ աշխատանքներում կյանքն ապրում է իր ուրույն փիլիսոփայությամբ, այն ասես զրույց է, որի իմաստն ու խորությունը հասկանալի է դարձրել նրա ֆիզիկական բացակայությունը։ Արամը կարծես ապրում է այն եզերքում, որը նրա սյուրռեալիստական գործերում ներկայանում է … Read more

Բացվել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքը

24 հունվարի 2026 – 11:11 AMT PanARMENIAN.Net – Հունվարի 23-ին Երևանում տեղի է ունեցել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի բացման պաշտոնական արարողությունը: Թատրոնն ապահովված է նոր բեմով, ժամանակակից լուսային ու ձայնային համակարգերով, տեխնիկական անհրաժեշտ սարքավորումներով և հնարավորություններով, հանդերձարաններով և դիմահարդարման սենյակներով։ Առաջին հարկում գործում է փոքր բեմ՝ փորձարարական ներկայացումների համար, իսկ երկրորդ հարկում … Read more

Warner Bros.-ի համար պայքարը տեղափոխվում է Եվրոպա ·

Netflix-ը և Paramount-ը մրցում են Warner Bros.-ը գնելու համար և ցանկանում են եվրոպական աջակցություն։ Warner Bros.-ը ընդունել է Netflix-ի 82.7 միլիարդ դոլարի առաջարկը (որը կներառեր նաև HBO-ի գնումը), որը Netflix-ը այս շաբաթ փոփոխեց՝ դարձնելով այն կանխիկ։ Netflix-ի և Paramount-ի միջև Warner Bros. Discovery-ն գնելու բազմամիլիարդ դոլարանոց պայքարը տեղափոխվել է Եվրոպայի սիրտ։ Warner Bros.-ը ընդունել է … Read more