Լիոնել Մեսսին որակազրկվել է մեկ խաղով․ ինչ է պատահել — Armsport.am

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին որակազրկվել է մեկ խաղով, հայտնում է MLS-ի մամուլի ծառայությունը։ Նույն պատիժը ստացել է թիմի պաշտպան Ժորդի Ալբան։ Երկու ֆուտբոլիստներն էլ բաց են թողել MLS-ի և Մեքսիկայի Լիգա MX-ի աստղերի հանդիպումը։ «Ինտեր Մայամիի» խաղացողներ Լիոնել Մեսսին և Ժորդի Ալբան չեն կարող մասնակցել հուլիսի 26-ին «Ցինցինատիի» դեմ կայանալիք խաղին՝ MLS-ի «Աստղերի խաղին» … Read more

Հայտնի է, թե որտեղ կշարունակի կարիերան Մյուլերը — Armsport.am

Գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը կշարունակի կարիերան ԱՄՆ-ի MLS առաջնությունում, հայտնում է Sky Sport-ը։ Հնարավոր տարբերակներից մեկը «Լոս Անջելեսն» է։ Նշվում է, որ նոր ակումբի մասին հայտնի կդառնա առաջիկա տասը օրվա ընթացքում։ Մյուլերը Մյունխենի «Բավարիայի» սան է։ Նա 2007 թվականից հանդես է եկել հիմնական թիմում։ «Բավարիայի» կազմում նա դարձել է Գերմանիայի 13-ակի չեմպիոն, 6-ակի գավաթակիր, 8-ակի … Read more

🎥 6 դուբլ՝ 7 խաղում․ Մեսսին շարունակում է փայլել և շրջանցել Ռոնալդուին — Armsport.am

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին շրջանցել է պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին խփած գոլերի քանակով` չհաշված իրացրած 11 մետրանոցները։ Շաբաթ օրը MLS-ի կանոնավոր առաջնության շրջանակում «Ինտեր Մայամին» հյուրընկալվել է «Նյու Յորք Ռեդ Բուլզին» և հաղթել 5:1 հաշվով։ Հաղթողների կազմում դուբլ են ձևակերպել Լիոնել Մեսսին և Տելասկո Սեգովիան, մեկ գոլի հեղինակ է դարձել Ժորդի Ալբան։ … Read more

🎥 Մեսսին դուբլ է ձևակերպել MLS-ի հինգերորդ անընդմեջ խաղում — Armsport.am

«Ինտեր Մայամին» հաղթանակ է տարել «Նեշվիլի» նկատմամբ MLS-ի կանոնավոր առաջնության խաղում: Ֆորտ Լոդերդեյլում կայացած հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով: Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դուբլ է ձևակերպել, իսկ «Նեշվիլի» կազմում աչքի է ընկել Հանի Մուխթարը: Մեսսին դուբլ է ձևակերպել MLS-ի հինգերորդ անընդմեջ խաղում: Վերջին վեց խաղերում նա խփել է 11 գոլ՝ կրկնելով լիգայի ռեկորդը, որը նախկինում … Read more

Մեսսին անդրադարձել է Լևանդովսկու հետ ունեցած կոնֆլիկտին — Armsport.am

«Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ 2021 թվականին «Ոսկե գնդակի» շուրջ առաջացած կոնֆլիկտի մասին: Այդ ժամանակ արարողության ընթացքում Մեսսին նշել էր, որ Լևանդովսկին արժանի էր մրցանակին, սակայն վերջինս արձագանքել էր՝ ասելով, որ դա ընդամենը դատարկ խոսքեր էին: «Լևանդովսկու հայտարարությունը վիրավորեց ինձ, քանի որ, երբ ես շահեցի «Ոսկե գնդակը», ասացի … Read more

Ասիական ՉԼ-ի հաղթողը բանակցություններ է վարում Մեսսիի տեղափոխության շուրջ

Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ակումբը պատրաստվում է պայմանագիր կնքել «Ոսկե գնդակ» ութակի դափնեկիր, հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, հայտնում է L’Équipe-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Ալ-Ահլիի» ղեկավարությունը մի քանի շաբաթ է՝ փորձում է համոզել 38-ամյա արգենտինացի ֆուտբոլիստին միանալ իրենց ակումբին։ Ներկայումս Մեսսին հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում, որի հետ պայմանագիրը գործում է մինչև 2025 թվականի վերջ։ Դրանից … Read more

Երբ կհեռանա Սուարեսը Ինտեր Մայամիից․ հայտնի են մանրամասներ — Armsport.am

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը մրցաշրջանի ավարտին կհեռանա ամերիկյան ակումբից, հայտնում է AS-ը։ Ուրուգվայցի ֆուտբոլիստը նպատակ ունի հաղթել MLS-ի առաջնությունը, որից հետո կարող է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։ Սուարեսը «Ինտեր Մայամիին» միացել է 2023 թվականի դեկտեմբերին։ Այդ ընթացքում նա օգնել է թիմին նվաճել MLS-ի կանոնավոր առաջնության տիտղոսը և դարձել է ակումբի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն՝ խփելով … Read more

Սաուդյան Արաբիան է կանչում․ Մեսսիին նոր արկածնե՞ր են սպասվում — Armsport.am

Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ֆուտբոլային ակումբը մտադիր է պայմանագիր կնքել «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, հայտնում է Sport.es-ը։ Աղբյուրի տվյալներով՝ ակումբի նախագահ Ֆահադ բին Նաֆելը գտնվում է ԱՄՆ-ում և պատրաստվում է հանդիպել ֆուտբոլիստի հոր և ներկայացուցիչ Խորխե Մեսսիի հետ՝ պայմանագրի հնարավորությունը քննարկելու համար։ Մեսսիի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ գործում է մինչև 2025 թվականի դեկտեմբերը։ … Read more

Մենք Ռոնալդուի հետ ընկերներ չենք, բայց միշտ մեծ հարգանքով ենք վերաբերվել միմյանց․ Մեսսի

Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի հետ իր երկարամյա մրցակցությունը: «Ես խորապես հարգում եմ Ռոնալդուին և հիանում նրա կարիերայով՝ այն ամենով, ինչ նա ձեռք է բերել և շարունակում է անել: Նա մինչ օրս հանդես է գալիս բարձրագույն մակարդակով: Մեր մրցակցությունը սահմանափակվել է խաղադաշտով, որտեղ … Read more

Հայտնի է, թե որտեղ է կարիերան շարունակելու Մոդրիչը — Armsport.am

Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պայմանագիր կստորագրի MLS-ի «Ինտեր Մայամի» ակումբի հետ, հայտնում է El Mundo Deportivo-ն։ Հինգշաբթի օրը Մոդրիչը հայտարարել է Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին՝ ակումբային աշխարհի առաջնության ավարտից հետո։ Ըստ հրապարակման՝ 39-ամյա ֆուբոլիստը «Ինտեր Մայամիի» հետ կնքելու է մեկամյա պայմանագիր՝ 2.5 միլիոն դոլար արժեքով։ Նշվում է, որ ապրիլին հարձակվող Լիոնել Մեսսին դիմել է ակումբի … Read more