«Ինտեր Մայամին» հաղթանակ է տարել «Նեշվիլի» նկատմամբ MLS-ի կանոնավոր առաջնության խաղում: Ֆորտ Լոդերդեյլում կայացած հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով: Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դուբլ է ձևակերպել, իսկ «Նեշվիլի» կազմում աչքի է ընկել Հանի Մուխթարը:
Մեսսին դուբլ է ձևակերպել MLS-ի հինգերորդ անընդմեջ խաղում: Վերջին վեց խաղերում նա խփել է 11 գոլ՝ կրկնելով լիգայի ռեկորդը, որը նախկինում սահմանել էր Ջոզեֆ Մարտինեսը «Ատլանտայի» կազմում 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին:
Այս պահի դրությամբ Մեսսին գլխավորում է MLS-ի լավագույն ռմբարկուների ցուցակը՝ Սեմ Սարիջի («Նեշվիլ») հետ հավասար 16 գոլով: Սակայն Մեսսին այդ արդյունքին հասել է 16 խաղում, մինչդեռ Սարիջը՝ 22-ում: