🎥 ՄԼՍ․ Մյուլերի գոլն օգնեց Վանկուվերին ջախջախել Սան Խոսեին — Armsport.am

Հոկտեմբերի 6-ի գիշերը կայացավ ՄԼՍ-ի (MLS) կանոնավոր առաջնության «Վանկուվեր Ուայթքեփս» — «Սան Խոսե Էրթքվեյքս» հանդիպումը: Խաղն ավարտվեց կանադական ակումբի հաղթանակով՝ 4:1: Հաղթողի կազմում դուբլի հեղինակ դարձավ Սեբաստյան Բերհալթերը, մեկական գոլ խփեցին Ռայան Գաուլդը և Տոմաս Մյուլերը: «Սան Խոսեի» կազմում միակ գոլը հեղինակեց Բո Լերուան: Մրցաշարային աղյուսակը

🎥 Մեսսին գոլային փոխանցումների հեթ-տրիկ է ձևակերպել Նյու Ինգլենդի հետ խաղում

«Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստները MLS-ի կանոնավոր առաջնության հանդիպման շրջանակում կայացած տնային խաղում հաղթեցին «Նյու Ինգլենդ Ռևոլյուշնին»։ Խաղը կայացավ Ֆորտ Լոդերդեյլում և ավարտվեց 4:1 հաշվով։ Տանտերերից դուբլի հեղինակ դարձան Ժորդի Ալբան և Տադեո Ալյենդեն, իսկ «Ռևոլյուշնի» միակ գոլը խփեց Դոր Տուրգեմանը։ «Ինտեր Մայամիի» ավագ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կատարեց երեք գոլային փոխանցում։ Մեսսին շարունակում է մնալ առաջնության … Read more

🎥 Ինտեր Մայամին ոչ-ոքի խաղաց, Մեսսին ընդհատեց արդյունավետության շարքը — Armsport.am

MLS-ի կանոնավոր առաջնության խաղում «Ինտեր Մայամին» արտագնա խաղում 1:1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Տորոնտոյի» հետ։ 45-րդ րոպեին Տադեո Ալենդեն առաջ մղեց «Ինտեր Մայամիին», սակայն 60-րդ րոպեին Ջորջե Միխայլովիչի խփած գոլը թույլ տվեց տանտերերին հավասարեցնել հաշիվը։ Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին այս խաղում չկարողացավ գոլ խփել կամ գոլային փոխանցում կատարել՝ ընդհատելով իր երեք խաղ տևած արդյունավետության շարքը, որի … Read more

Լուիս Սուարեսը որակազրկվել է․ հայտնի է, թե որքան բաց կթողնի ուրուգվայցին — Armsport.am

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը վեց խաղով որակազրկվել է Լիգայի գավաթի եզրափակչից հետո «Սիեթլի» աշխատակցի վրա թքելու համար: Կիրակի օրը «Ինտեր Մայամին» 0:3 հաշվով պարտվեց «Սիեթլին» տիտղոսի համար պայքարում: Հանդիպման ավարտից հետո խաղադաշտում ծագեց զանգվածային ընդհարում՝ ֆուտբոլիստների, մարզիչների և աշխատակիցների միջև: Այդ ընթացքում 38-ամյա Սուարեսը վիճաբանությունից հետո թքեց «Սիեթլի» աշխատակցի դեմքին: Խաղից հետո նա ներողություն … Read more

Լուիս Սուարեսը ներողություն է խնդրել Սիեթլի աշխատակցի վրա թքելու համար — Armsport.am

MLS-ի «Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը ներողություն է խնդրել Լիգայի գավաթի եզրափակչում «Սիեթլ Սաունդերսի» դեմ խաղից հետո իր վարքագծի համար։ Կիրակի օրը «Ինտեր Մայամին» 0:3 հաշվով պարտվեց «Սիեթլ Սաունդերսին»։ Խաղի ավարտից հետո դաշտում սկսվեց զանգվածային քաշքշուկ՝ ֆուտբոլիստների, մարզիչների և աշխատակիցների միջև։ Այդ ընթացքում 38-ամյա Սուարեսը խոսակցությունից հետո թքեց «Սիեթլի» աշխատակցի վրա։ 🎥 Ինտեր Մայամին պարտվել … Read more

🎥 Մեսսիի դուբլն օգնեց Ինտեր Մայամիին հաղթել Օռլանդոյին — Armsport.am

«Ինտեր Մայամին» Լիգայի գավաթի կիսաեզրափակչում 3:1 հաշվով հաղթեց «Օռլանդոյին»։ Հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին, մեկ գոլ խփեց Տելասկո Սեգովիան։ «Օռլանդոյի» կազմում աչքի ընկավ Մարկո Պաշալիչը։ Հյուրերի պաշտպան Դավիդ Բրեկալոն երկրորդ խաղակեսում կարմիր քարտ ստացավ։ Եզրափակչում «Ինտեր Մայամին» կմրցի «Լոս Անջելես Գելաքսի» — «Սիեթլ» զույգի հաղթողի հետ։

Մեսսիի հետ․ Սուարեսը որոշում է կայացրել — Armsport.am

38-ամյա «Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ ցանկանում է ֆուտբոլիստի կարիերան ավարտել միաժամանակ 38-ամյա Լիոնել Մեսսիի հետ, ով ներկայումս խաղում է «Ինտեր Մայամիում»։ «Ցանկանում եմ կարիերաս ավարտել Մեսսիի հետ միասին։ Մենք Լեոյի հետ այս մասին խոսում ենք արդեն երկար տարիներ։ Հնարավոր է՝ նման հնարավորություն ստեղծվի», – ասել է Սուարեսը, ում խոսքերը փոխանցել է … Read more

Նոր մանրամասներ Մեսսիի ապաքինման ընթացքից — Armsport.am

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է վերադառնալ խաղադաշտ «Լոս Անջելես Գելեքսիի» դեմ խաղում, հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն։ 38-ամյա Մեսսին վնասվածք էր ստացել օգոստոսի սկզբին՝ Լիգայի գավաթի «Նեկակսայի» դեմ խաղում (2:2, 11-մետրանոցներով՝ 5:4): Իմանալ օրվա կարևոր հանդիպումների մասին «Լեոյի վիճակը կայուն է։ Նա չորեքշաբթի օրվանից մարզվում է թիմի … Read more

Թոմաս Մյուլերը տեղափոխվեց ՄԼՍ — Armsport.am

Գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը դարձել է MLS-ի կանադական «Վանկուվեր Ուայթքեփս» ակումբի ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 35-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ ևս մեկ տարով երկարաձգման հնարավորությամբ։ — Թոմաս Մյուլերը համաշխարհային կարգի խաղացող է՝ հայտնի իր գոլային պահեր ստեղծելու կարողությամբ, խաղադաշտը տեսնելու աննման ընդունակությամբ և առանց գնդակի անդադար … Read more

Ինտեր Մայամին Մեսսիին հետաքրքիր պայմաններ է առաջարկել․ ինչ է հայտնի — Armsport.am

Լիոնել Մեսսին կարող է երկարաձգել պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ մինչև 2028 թվականը, հաղորդում է Marca-ն։ Ակումբն առաջարկում է երկարաժամկետ պայմանագիր՝ կարիերան ցանկացած պահին ավարտելու հնարավորությամբ։ Գործող պայմանագիրը լրանում է 2025 թվականի վերջին։ Մեսսին մտադիր է շարունակել հանդես գալ «Ինտեր Մայամիում»՝ տիտղոսներ նվաճելու և 2026 թվականի աշխարհի առաջնությանը լավ մարզավիճակով մոտենալու համար։ Կողմերը համաձայն են, որ … Read more