Հայտնի է, թե որտեղ կշարունակի կարիերան Մյուլերը — Armsport.am

Գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը կշարունակի կարիերան ԱՄՆ-ի MLS առաջնությունում, հայտնում է Sky Sport-ը։

Հնարավոր տարբերակներից մեկը «Լոս Անջելեսն» է։ Նշվում է, որ նոր ակումբի մասին հայտնի կդառնա առաջիկա տասը օրվա ընթացքում։

Մյուլերը Մյունխենի «Բավարիայի» սան է։ Նա 2007 թվականից հանդես է եկել հիմնական թիմում։ «Բավարիայի» կազմում նա դարձել է Գերմանիայի 13-ակի չեմպիոն, 6-ակի գավաթակիր, 8-ակի սուպերգավաթակիր, ինչպես նաև 2-ական անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի և Աշխարհի ակումբային առաջնության տիտղոսները։ Մյուլերն անցկացրել է 756 հանդիպում «Բավարիայի» կազմում, խփել է 250 գոլ և կատարել 223 գոլային փոխանցում։ 2025-ի ամռանը նա դարձել է ազատ գործակալ։

Բացի այդ, Մյուլերը 2014 թվականի աշխարհի չեմպիոն է Գերմանիայի հավաքականի կազմում։

Leave a Comment