Մեսսին անդրադարձել է Լևանդովսկու հետ ունեցած կոնֆլիկտին — Armsport.am

«Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ 2021 թվականին «Ոսկե գնդակի» շուրջ առաջացած կոնֆլիկտի մասին:

Այդ ժամանակ արարողության ընթացքում Մեսսին նշել էր, որ Լևանդովսկին արժանի էր մրցանակին, սակայն վերջինս արձագանքել էր՝ ասելով, որ դա ընդամենը դատարկ խոսքեր էին:

«Լևանդովսկու հայտարարությունը վիրավորեց ինձ, քանի որ, երբ ես շահեցի «Ոսկե գնդակը», ասացի այն, ինչ իսկապես զգում էի:

Խաղերի ընթացքում ես դիտավորյալ անտեսում էի նրան: Կարծում էի, որ նա չպետք է ասեր այն, ինչ ասաց:

Ես դիտավորյա՞լ էի շրջանցում նրան խաղերի ժամանակ՞: Այո», – մեջբերում է Մեսսիի խոսքերը Give Me Sport-ը:

Leave a Comment