«Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը վեց խաղով որակազրկվել է Լիգայի գավաթի եզրափակչից հետո «Սիեթլի» աշխատակցի վրա թքելու համար:
Կիրակի օրը «Ինտեր Մայամին» 0:3 հաշվով պարտվեց «Սիեթլին» տիտղոսի համար պայքարում: Հանդիպման ավարտից հետո խաղադաշտում ծագեց զանգվածային ընդհարում՝ ֆուտբոլիստների, մարզիչների և աշխատակիցների միջև: Այդ ընթացքում 38-ամյա Սուարեսը վիճաբանությունից հետո թքեց «Սիեթլի» աշխատակցի դեմքին: Խաղից հետո նա ներողություն խնդրեց իր արարքի համար:
Սուարեսի որակազրկումը վերաբերում է միայն Լիգայի գավաթի խաղերին: Կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը որակազրկվել է երկու խաղով, պաշտպան Տոմա Ավիլեսը՝ երեք խաղով, իսկ «Սիեթլի» մարզիչ Սթիվեն Լենհարթը՝ հինգ խաղով: