Լուիս Սուարեսը ներողություն է խնդրել Սիեթլի աշխատակցի վրա թքելու համար — Armsport.am

MLS-ի «Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը ներողություն է խնդրել Լիգայի գավաթի եզրափակչում «Սիեթլ Սաունդերսի» դեմ խաղից հետո իր վարքագծի համար։

Կիրակի օրը «Ինտեր Մայամին» 0:3 հաշվով պարտվեց «Սիեթլ Սաունդերսին»։ Խաղի ավարտից հետո դաշտում սկսվեց զանգվածային քաշքշուկ՝ ֆուտբոլիստների, մարզիչների և աշխատակիցների միջև։ Այդ ընթացքում 38-ամյա Սուարեսը խոսակցությունից հետո թքեց «Սիեթլի» աշխատակցի վրա։

🎥 Ինտեր Մայամին պարտվել է, Սուարեսը թքել է Սիեթլի աշխատակցի վրա

— Նախ և առաջ, շնորհավորում եմ «Սիեթլ Սաունդերսին» Լիգայի գավաթը նվաճելու կապակցությամբ։ Այնուամենայնիվ, առաջին հերթին ցանկանում եմ ներողություն խնդրել խաղից հետո իմ վարքագծի համար։ Դա հիասթափության պահ էր, և թեև իրավիճակը լարված էր, դա չի արդարացնում իմ արձագանքը։

Ես սխալվեցի և անկեղծորեն ներողություն եմ խնդրում։ Սա այն կերպարը չէ, որը ցանկանում եմ ներկայացնել իմ ընտանիքի, ակումբի և երկրպագուների առջև։ Իմ սխալները չպետք է ազդեն իմ ընտանիքի կամ «Ինտեր Մայամիի» վրա, որն արժանի չէ նման իրավիճակների։

Ցավում եմ կատարվածի համար և ընդունում եմ իմ մեղքը։ Խոստանում եմ, որ մենք՝ որպես թիմ, կշարունակենք աշխատել մրցաշրջանի մնացած հատվածում՝ հասնելու այն հաղթանակների, որոնց արժանի են մեր ակումբն ու երկրպագուները։ Գրկում եմ բոլորին, — գրել է ուրուգվայցին սոցիալական ցանցերում։

Leave a Comment