Մեսսիի հետ․ Սուարեսը որոշում է կայացրել — Armsport.am

38-ամյա «Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ ցանկանում է ֆուտբոլիստի կարիերան ավարտել միաժամանակ 38-ամյա Լիոնել Մեսսիի հետ, ով ներկայումս խաղում է «Ինտեր Մայամիում»։

«Ցանկանում եմ կարիերաս ավարտել Մեսսիի հետ միասին։ Մենք Լեոյի հետ այս մասին խոսում ենք արդեն երկար տարիներ։ Հնարավոր է՝ նման հնարավորություն ստեղծվի», – ասել է Սուարեսը, ում խոսքերը փոխանցել է The Touchline-ը X սոցիալական ցանցի իր էջում։

Մեսսին «Ինտեր Մայամիում» հանդես է գալիս 2023 թվականի ամառից, և նրա պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2025 թվականի ավարտը։ Սուարեսը «Ինտեր Մայամի» է միացել 2024 թվականի հունվարին, և նրա պայմանագիրը նույնպես նախատեսված է մինչև 2025 թվականի ավարտը։

Leave a Comment