«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է վերադառնալ խաղադաշտ «Լոս Անջելես Գելեքսիի» դեմ խաղում, հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն։
38-ամյա Մեսսին վնասվածք էր ստացել օգոստոսի սկզբին՝ Լիգայի գավաթի «Նեկակսայի» դեմ խաղում (2:2, 11-մետրանոցներով՝ 5:4):
Իմանալ օրվա կարևոր հանդիպումների մասին
«Լեոյի վիճակը կայուն է։ Նա չորեքշաբթի օրվանից մարզվում է թիմի հետ։ Եթե անսպասելի խնդիրներ չառաջանան, նա պատրաստ կլինի հաջորդ խաղին», — արգենտինացու խոսքն է մեջբերում ESPN-ը։
Այս մրցաշրջանում Մեսսին «Ինտեր Մայամիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում և խփել 19 գոլ։