«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին շաբաթ օրը Կալկաթայում (Հնդկաստան) կմասնակցի իր արձանի բացմանը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հուշարձանը Հնդկաստանի կողմից «Ոսկե գնդակի» ութակի դափնեկրին մեծարելու յուրօրինակ դրսևորում է։ 21 մետր բարձրությամբ արձանը 27 օրվա ընթացքում պատրաստել է 45 հոգուց բաղկացած թիմը։
«Բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստի» եռօրյա շրջագայության շրջանակներում Մեսսին կայցելի նաև հնդկական այլ քաղաքներ՝ Հայդարաբադ, Մումբայ և Դելի։
Արգենտինացի աստղին կուղեկցեն նրա թիմակիցները՝ կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլը և ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։