Արգենտինայի Մար դել Պլատա քաղաքում վանդալները ավերել են լեգենդար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի արձանը։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ըստ աղբյուրների՝ հանցագործները պահանջել են Մեսսիի քանդակը փոխարինել արգենտինական ֆուտբոլի մեկ այլ աստղի՝ Սերխիո Ագուերոյի արձանով։
Նշենք, որ հուշարձանը նվիրված էր 2022 թվականին Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի տարած պատմական հաղթանակին։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 38-ամյա Լիոնել Մեսսին ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում անցկացրել է 41 հանդիպում, դարձել 38 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։