Ռեալի նախկին պաշտպանը դարձավ Մեսսիի թիմակիցը — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» և «Տոտենհեմի» նախկին պաշտպան Սերխիո Ռեգիլոնը կարիերան կշարունակի օվկիանոսից այն կողմ։

MLS-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ իսպանացի ֆուտբոլիստը համալրել է «Ինտեր Մայամիի» շարքերը։

​Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2027 թվականի ավարտը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Ռեգիլոնը ամերիկյան ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով և կոչված է փոխարինելու կարիերան ավարտած Ժորդի Ալբային։

​Հիշեցնենք, որ Ռեգիլոնը «արքայական ակումբի» սան է։ Նա հարուստ եվրոպական փորձ ունի՝ հանդես գալով այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Սևիլիան», «Ատլետիկոն», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»։

Հավելենք նաև, որ «Ինտեր Մայամին» MLS-ի գործող չեմպիոնն է։

Leave a Comment