Ռեալի նախկին պաշտպանը դարձավ Մեսսիի թիմակիցը — Armsport.am
Մադրիդի «Ռեալի» և «Տոտենհեմի» նախկին պաշտպան Սերխիո Ռեգիլոնը կարիերան կշարունակի օվկիանոսից այն կողմ։ MLS-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ իսպանացի ֆուտբոլիստը համալրել է «Ինտեր Մայամիի» շարքերը։ Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2027 թվականի ավարտը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Ռեգիլոնը ամերիկյան ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով և կոչված է փոխարինելու կարիերան ավարտած Ժորդի Ալբային։ … Read more